Առաջին մրցանակս

on

Ճիշտն ասած ամեն տարի, երբ իմանում էի մրցանակների մասին, չգիտես ինչի ոչինչ չէի անում, ճիշտ է, ուզում էի ես էլ ստանալ(չնայած ով չէր ուզի), բայց դե չէի մոտիվացվում, չէի դիմում մրցանակը ստանալու համար, կարծես ես ինձ վրա վստահ չէի։ Չէի մտածում, որ ինձ մրցանակ կտան։ Բայց ես ամեն տարի ձեռքերս ծալած չէի նստում, աշխատում էի ինձ վրա, ավելի շատ ջանք էի թափում ավելի լավ կրթվելու վրա, ավելի շատ ակտիվ էի, քան երբևէ։

Այս տարվա մրցանակ ստանալը մի տեսակ ուրիշ էր ինձ համար, հա՛մ ինձ առաջարկեցին, հա՛մ էլ ինքս էլ էի ուզում ինչ-որ մրցանակ ստանալ, որովհետև շատ աշխատանքներ ունենլու պատճառով կարծում էի` այս տարի կարող եմ որևէ մրցանակի արժանանալ։

Եվ արի ու տես, որ այդպես էլ եղավ, մեդիա ուրբաթին անվանական մրցանակներ ստացողների անունները տալուց` հնչեց նաև իմը։ Ինչ խոսք, ոգևորված էի և ուրախ, առաջին անգամ էի մրցանակ ստանում, երևի դրանից էր։ Փաստորեն, ամեն ինչ փոխադարձ է, ինչի համար շատ շնորհակալ եմ կրթահամալիրիցս, որ ինձ մոտիվացնում է, մոտիվացնում է աշխատել, ավելի շատ կրթվել։ Սեբաստացի լինելն ու մեր կրթահամալիրում սովորելը ինձ համար երջանկության պես մի բան է։ Շնորհակալ եմ քեզ, իմ կրթահամալիր։

Оставьте комментарий