Հասարակագիտություն. Էգոիզմ-ալտրուիզմ

Էգոիզմ

Էգոիզմը ինձ համար մի հասկացություն է, որը կապված է մարդու եսասիրության, ինչ-որ տեղերում էլ նաև ինքնավստահության հետ: Ես չգիտեմ ինչի, բայց ամեն բնավորություն գնահատում եմ տոկոսներով: Օրինակ՝ հենց էգոիստությունը, մարդ կա, որ իր մեջ էգոիստությունը 30% է, այսինքն նա քիչ տեղերում է ցույց տալիս իր էգոիստությունը, իսկ մեծամասամբ նա էգոիստ չէ, այսինքն նա էգոիստ է, բայց մինչև իրա հետ շատ չշփվես, նրա էգոիստությունը չես տեսնի: Չնայած, եթե այնպիսի պահ լինի, որտեղ նա սովորաբար օգտագործում է իր էգոիստությունը(ցույց է տալիս այն), ապա շուտ կնկատեք դա: Իսկ մարդ կա, որ իր մեջ էգոիստությունը 70-80% է, չնայած այդպիսի մարդկանց քիչ եմ ես տեսել, այնքան քիչ, որ չեմ էլ հիշում նրանց, բայց կարծում եմ մինչև 80% կլինեն մարդիկ, քանի որ եթե չլինեին՝ էգոիստություն հասկացաղությունը դժվար էլ ինձ հասկանալի թվար, որովհետև 90%-անոց և ավելի էգոիստություն պարունակող մարդկանց մենք անգամ չենք էլ տեսել, չգիտենք էլ նրանք կան, թե ոչ, քանի որ, եթե գոյություն ունենային այդպիսի մարդիկ ըստ իս՝ պետք է իրենց պահեն այնպես, կարծես թե իրենցից բացի կյանքում ոչ մեկ չկա, այսինքն նրանք մենակ են ապրում, ոչ մեկի հետ չեն խոսում, միշտ իրենց մտքերով են, կարճ ասած՝ ապրում են իրենց հետ, իսկ այդպիսի մարդիկ շատ քիչ են, կարծում եմ ամբողջ աշխարգում մի հիսուն հատ լինեն: Լավ ինչևէ, 80%-անոց էգոիստություն պարունակող մարդիկ դա ինձ համար էգոիստության գագաթնակետն է, այդպիսի մարդիկ մեծամասամբ իրենց էգոիստությունը ամեն տեղ ցույց են տալիս, շատ քիչ տեղերում են նրանք իրենց նորմալ մարդու պես կպահում, եսասիրությունը իրենց կարծես մեջինց խեղտում է, և այդպիսի մարդիկ մեր աշխարհում քիչ են, ու կարոծում եմ, այդպիսի մարդիկ կամ փոքր հասկակում են այդպես լինում, կամ էլ մեծանում են արդեն մեծ հասկակում են այդպիսին դառնում: Չգիտեմ, էգոիզմը ինձ համար այսպիսին է: Ըստ իս՝ բոլորս էլ էգոիստ ենք, ուղղակի մեկի մոտ՝ այն քիչ է, իսկ մյուսի մոտ՝ շատ:

Ալտրուիզմ

Ալտրուիզմ բառը ճիշտ ասած՝ առաջին անգամ էի լսում, համացանցում փնտրելուց հետո հասկացա նրա նշանակությունը մեր կյանքում, ալտրուիստ են կոչվում նրանք, ովքեր անշահախնդիր հոգ են տանում ուրիշներին և նրանց համար պատրաստ են սեփական շահերը զոհաբերելու: Ես ինձ այդպիսին չեմ համարում, բայց, եթե մի՜ քիչ փոխեմ նրա նշանակությունը, դարձնելով այն միայն մարդկանց աջակցելն ու օգնելը, ապա կասեմ, որ իմ մեջ ալտրուիստությունը շատ կա, քանի որ ես սիրում եմ մարդկանց ինչ-որ բանով աջակցել, օգնել: Չեմ կարողանում աչքս փակելով ինչ-որ մեկի կողքով անցնել, եթե հասկանում եմ, որ ինչ-որ բանով կարող եմ օգնել, ես օգնում եմ: Մարդ, ով ինձ համար շատ թանկ է ես կարող եմ նաև իմ ունեցածս զոհաբերել նրա համար, չնայած այդպսի դեպքեր դեռ չեն եղել, երբ ես ինչ-որ բան ինձնից զոհաբերում եմ ինչ-որ մեկի համար, բայց կարծում եմ, երբ այդպիսի բան լինի, ապա ես այդպես էլ կվարվեմ: Ինչպես ասացի՝ ես բնավորության գծերը տոկոսներով եմ արտահայտում, և իմ մեջ եղած ալտրուիզմը(իմ տեսակետի ալտրուզմը) ես կարտահայտեմ 45-50%-ով: Կարծում եմ, որ մարդ կարող է լինել համ ալտրուիստ համ էլ էգոիստ, քանի որ այդ երկու ամեն մի բնավորությունից 30% իրար չեմ կարծում, որ կխանգարեն: Չնայած մտածում եմ, եթե անգամ մարդ 50-60% էգոիստ լինի, էլի կարող է իր մեջ ալտրուիստություն լինել, քանի որ այդպսի մարդկանց մոտ լինում են մոտիկ ընկերներ, բարեկամներ ու ես չգիտեմ ինչի, վստահեմ, որ նրանք իրենց մոտ ընկերների համար ամեն ինչ էլ կանեն, քանի որ դեռ չեն մենակացել: Իսկ, երբ օգնում են ու տեսնում են, որ չի գնահատվել իրենց օգնությունը, ապա հրաժարվում են այդ մոտիկ մարդուց, և այդպես մնում են մենակ, իրենց էգոիստությունն էլ ըստ իս՝ ավելի է բարձրանում, դառնալով 70+%, որովհետև նրանց կորցնելուց հետո մտածում են, որ բոլորն էլ իրենց հետ այդպես կվարվեն և այդ պատճառով էլ մնում են մենակ(եթե ինչ, այս ասածս ոչ բոլորին է վերաբերվում, կարծում եմ՝ այսպես շատերի մոտ կլինի):

Իմ միջի էգոիզմի և ալտրուիզմի քանակը(տոկոսներով)՝

Էգոիզմություն՝ 20-30%

Ալտրուիզմություն՝ 5-10%

Ալտրուիզմություն(իմ նշած)՝ 45-50%

Оставьте комментарий