Կովկասի էներգետիկ համակարգը. նախագիծ

on

Ներածություն

Նախագիծն անում եմ ընկերոջս՝ Արամի հետ։ 2019/2020 ուսումնական տարում սա հավանաբար ամենամեծ, ժամանակատար նախագիծն է, որ արել ենք։ Այս նախագիծը և Ֆիզիկա առարկայի շրջանակներում է, և՛ Աշխարհագրություն առարկայի։ Սա նաև նախագիծ է հայոց լեզվի, օտար լեզուների համար, քանի որ մենք արել ենք լեզվական մեծ աշխատանք, օտար լեզուներից էլ թարգմանել ենք հայերեն։ Հոդվածում կան պատմական ինտերակտիվ chart-եր, այդ իսկ պատճառով էլ այն նաև համարվում է Պատմություն առարկայի նախագիծ։
Այս երկար հոդվածում դու տեսնելու եք թարգմանություններ, որտեղ կիմանաք, թե ինչպես են աշխատում տարբեր էներգետիկ կայանները՝ ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը, ԱԷԿ-երը։ Աշխարհագրության տեսանկյունից տեքստում կգտնեք Կովկասի երկրների համեմատություն, քարտեզներ և այլն։ Հուսով ենք, որ ձեզ դուր կգա մեր նախագիծը։ Դե՛, եկեք ընկղմվենք Կովկասյան երկրների և դրանց էներգետիկ համակարգերի մեջ։

Հայաստան, Արցախի հանրապետություն(մարզ), Վրաստան, Ադրբեջան

Աշխարհագրորեն եթե նայենք, ապա Հայաստանը, Արցախը, Ադրբեջանը բուն Կովկասի մաս կարող են չկազմել։ Մենք հարավային Կովկասն ենք։ Ամեն դեպքում, քաղաքականորեն ընդունված է Կովկաս ասելիս հասկանալ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Արցախի հանրապետությունը։

Կովկասյան երկրները բավական թույլ են, և՛ տնտեսապես, և՛ աշխարհի վրա ազդեցություն ունենալու առումով։ Իրար միջև եղած տարաձայնություններն էլ ավելի են թուլացնում երկրներին։ Վրաստանը տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ, Ադրբեջանն ու Հայաստանն իրար տանել չեն կարողանում։ Տարաձայնությունները ոչ միայն բացասական հետևանքներ են ունենում, այլև լավ, օրինակ՝ Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով շահում է Վրաստանը, որի միջոցով անցնում է ԲԹՋ(Բաքու-Թբիլիսի-Ջեյհան) նավթամուղը, որը պարզ է, եթե չլիներ հայ-ադրբեջանական հակամարտությունն, ապա այն հավանաբար կլիներ Բաքու-Երևան-Ջեյհան նավթամուղ, քանի որ այդպես նավթամուղն ավելի կարճ կլիներ և ավելի էժան կնստեր։ Ստորև բերված նկարում պարզ երևում է, թե ինչքան ավելի կարճ, և հետևաբար էժան կլիներ նավթամուղը, եթե այն անցներ ՀՀ տարածքով։ Սպիտակ կետերը ես եմ գծել, և ճշգրիտ չեն, նավթամուղը կարող էր անցնել Սյունիքի մարզով, որպեսզի այն Նախիջևանի Թուրքիայի սահմանի միջոցով հասներ Թուրքիային։

Annotation 2020-05-21 150305

Փաստորեն, Հայաստանը չունենալով նավթի և բնական գազի բավարար պաշարներ, սակայն միևնույն ժամանակ ունենալով նավթային պաշարներով հարուստ հարևան, ստիպված է լինում ավելի ծախսատար կերպով ձեռք բերել բնական գազն ու նավթը՝ ստանալով դրանք հիմնականում Ռուսաստանից, վերջին տարիներին  (2016-ից) նաև Իրանից։ Դրանց փոխարեն Հայաստանն Իրան է արտահանում էլեկտրականություն։ Ադրբեջանը մեծ ծախսեր է անում իր նավթը Թուրքիա հասցնելու, Վրաստանը տուժում է Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով, Հայաստանն էլ տուժում է իր երկու հարևանների հետ փակ սահմանների պատճառով։
Կարճ ասած, Կովկասյան երկրների էներգետիկան ինչ-որ չափով լավ չէ զարգացած, և դրա ամենահիմնական պատճառներից մեկը պատերազմներն են, և դրանցից հետո, նոր՝ ռեսուրսների անբավարարվածությունը։ Այդ առումով Կովկասի տարածաշրջանի խնդիրները բավական նման են Բալկաններին, որտեղ կան վիճահարույց թեմաներ(Կոսովո․ Սերբիան ու Ալբանիան բուն պատերազմի մեջ չեն, ինչպես հայերն ու ադրբեջանցիները, բայց միևնույն է Կոսովոն վիճահարույց թեմա է), և կա միմյանց նկատմամբ անվստահություն։

Տեսակետ կա, որ Հայաստանում էլ կան նավթի պաշարներ, սակայն նաև փաստ է, որ ձեռնտու չէ Հայաստանում նավթ հանելը, քանի որ մենք ծովափնյա չենք, և նավթի պաշարներին հասնելու համար, պետք է 2-3, կամ նույնիսկ ավել կիլոմետր փորենք գետինը, ի տարբերություն, օրինակ՝ Ադրբեջանի, որը Կասպից ծովի ափից մեծ քանակությամբ նավթ է հանում, հիմնականում փորելով մոտ ընդամենը 1 կիլոմետր հորեր։ Վրաստանը ծովափնյա երկիր է, բայց միևնույն է, նավթի պաշարները քիչ են և ամեն դեպքում էլ Ադրբեջանը նավթի պաշարների և դրանց հանման հարցում առաջինն է Կովկասում։

Դարի գործարքի տխուր վախճանը. ի՞նչ ...
Նավթահոր ադրբեջանում

Վրաստանում զարգացած է հիդրոէլեկտրակայանների համակարգը՝ ՀԷԿ-երը։ Վրաստանը հարուստ է գետերով և ունեն շատ մեծ ՀԷԿ-եր և ՀԷԿ-երի մեծ կասկադներ։ Վրաստանի հայտնի ՀԷԿ-երից է, օրինակ Ինգուրի հիդրոէլեկտրակայանը, որը ամենամեծն է ողջ Կովկասում։

Ինգուրի ՀԷԿ-ն աշխատանքը կդադարեցնի ...
Ինգուրի ՀԷԿ-ը Վրաստանում։

Հիդրոէլեկտրակայաններից է էլեկտրաէներգիա ստանում նաև Արցախի հանրապետությունը(հավանաբար, Արցախը էներգիա է ստանում նաև ՀՀ-ից): Սակայն Արցախի ՀԷԿ-երը շատ մեծ չեն, և Արցախն էլ շատ անվտանգ չէ նոր ՋԷԿ, առավելևս ԱԷԿ կառուցելու համար։

Շահումյանի շրջանի հէկերը․ ովքեր են ...
Փոքր ՀԷԿ Արցախի հանրապետության(ՀՀ Արցախ մարզի) Շահումյանի շրջանում։

Հայաստանը նրանով է առաջատար Կովկասում, որ միակն է, որ ունի գործող ատոմակայան։ Հայաստանի Մեծամորի ատոմակայանն ապահովում է մեր երկրի էներգիայի 40%-ը։ Ատոմակայանը շատ մեծ դեր ունի նաև ՀՀ անվտանգության համար, քանի որ, օրինակ, այլ պետությունների՝ հարձակվելու դեպքում ռիսկ կլինի ատոմակայանի վթարի, ինչը կհանգեցնի աղետալի հետևանքների ոչ միայն Հայաստանում, այլև ՀՀ հարևան երկրներում՝ Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, Արցախում, նույնիսկ ավելի հեռու տեղեր՝ Իրաքում, Ռուսաստանում և այլն։

Կարեն Կարապետյան. Հայաստանի ...
Մեծամորի ատոմակայանը Հայաստանում։

Հիմա, ավելի մանրամասն ծանոթանանք Հայաստանի, Արցախի, Վրաստանի և ադրբեջանի էներգետիկաների առաջատար ճյուղերին։ Երկրների առաջատար ճյուղերին անդրադառնալուց բացի՝ կպատմենք, թե ինչպես են աշխատում դրանք, օրինակ՝ Վրաստանի դեպքում, կապտմենք, թե ինչպես է աշխատում ՀԷԿ-ը, քանի որ Վրաստանի առաջատար ճյուղը ՀԷԿ-երն են։ Դե ինչ, սկսենք։

ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐ ՀԷԿ-ԵՐԸ

Ինչպե՞ս է աշխատում ՀԷԿ-ը

Ռուսերենից թարգմանությունը՝ Արտաշես Գրիգորյանի(թարգմանության և մնացած բոլոր աղբյուրները նյութի ամենավերջում են)

Այսօրվա ժամանակակից հիդրոէլեկտրակայանները(ՀԷԿ) հսկայական կայաններ են, որոնք աշխատում են ստեղծելով գիգավատտներ: Այնուամենայնիվ, ցանկացած ՀԷԿ-ի շահագործման սկզբունքը հիմնականում մնում է բավականին պարզ, և բոլոր տեղերում գրեթե նույնն է: Ջրի հոսքը, որը ուղղված է հիդրոտուրբինային շեղբերին՝ պտտում է նրան, իսկ հիդրոտուրբինը, որն էլ իր հերթին միացված է գեներատորին՝ իր պտտման շնորհիվ պտտում է նաև գեներատորը: Գեներատորն էլ արտադրելով էներգիան, այն ուղարկում է տրանսֆորմատորային կայանին, այնուհետև՝ էլեկտրաէներգիայի գծերին:

ՀԷԿ
ՀԷԿ շարժիչի կառուցվածքը
Նկարի թարգմանությունը՝ Արտաշես Գրիգորյանի

ՀԷԿ-ի մեքենայական դահլիճում տեղադրված են հիդրոագրեգատներ, որոնք ջրի հոսքի էներգիան փոխակերպում են էլեկտրաէներգիայի: իսկ ՀԷԿ-ի շենքում կան բոլոր անհրաժեշտ անջատիչները, ինչպես նաև ՀԷԿ-երի կառավարման և հսկման սարքերը:

աբ
Հիդրոէլեկտրակայանի կառուցվածքը
Նկարի թարգմանությունը՝ Արտաշես Գրիգորյանի

Վրաստանի էներգիան

1990-ականներին էներգիայի կրիզիս եղավ Վրաստանում (նույնը, նաև Ադրբեջանում և Հայաստանում) և Վրաստանի էներգիայի սպառումն այնքան անկեց, որ հասավ իր ամենացածր կետին 2001 թվականին։ Դրանից հետո այն սկսեց դանդաղորեն վերականգնվել։ 2008 թվականին Ռուսաստանի հետ տարաձայնությունները նույնպես առիթ հանդիսացան Վրաստանի համար դանդաղեցնելու իր սպառվող էներգիայի աճը, սակայն 2013-ին, երբ նորից հնարավորություն եղավ ռուսական շուկայից օգտվելու, Վրաստանը արագացրեց իր էներգետիկ համակարգի զարգացման տեմպերը։

Վրաստանի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ է այլ ազգերի միջև եղած կապի, փոխադրումների համար։ ԲԹՋ (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան) նավթամուղն անցնում է Վրաստանի տարածքով, ինչից, բնականաբար, նաև շահում է Վրաստանը։ Վրաստանով է անցնում նաև Ռուսաստանից Հայաստան փոխադրվող գազը, որից բնականաբար, ինչ-որ չափով շահույթ է ստանում նաև Վրաստանը։

 ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Ադրբեջանը ուզում է տիրանալ Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածին
Ռուսաստան-Հայաստան գազատարը, որը նաև անցնում է Վրաստանի տարածքով

Վրաստանի վառելիքային հանածոների ռեսուրսները շատ փոքր են և Վրաստանը դրանք հիմանականում ներմուծում է արտերկրից՝ Ադրբեջանից և Ռուսաստանից։

Վրաստանի էլեկտրականությունը հիմանկանում ստացվում է հիդրոէներգիայից։ Գարնանը և ամռանը, Վրաստանը երբեմն էլեկտրականություն է արտահանում Վրաստան և Թուրքիա, երբ ունենում է ավելցուկ։

Անցեք ստորև բերված հղումով և օգտագործելով ինտերակտիվ քարտեզը՝ տեսեք Վրաստանի ամենամեծ էներգետիկ կայանները և դրանց մոտավոր գտնվելու վայրերը (քարտեզում հնարավոր է 100%-անոց ճշգրիտ չլինեն կայանների տեղերը): Մկնիկի (mouse; touchpad) ձախ կոճակով կտացրեք քարտեզի նշված կետերի վրա, որպեսզի իմանաք, թե ինչքան հզորություն ունի տվյալ կայանը։

ignuri

https://maphub.net/AramPetrosyan/vrastan

Քարտեզագրումը՝ Արամ Պետրոսյանի և Արտաշես Գրիգորյանի

Ադրբեջանը՝ նավթի երկիրը (Land of oil)

ՋԷԿ-ի կառուցվածքը

Տեսանյութի թարգմանությունն անգլերենից՝ Արամ Պետրոսյանի

ՋԷԿ-երի պատմությունը

Անցեք ստորև բերված հղումով և մկնիկի օգնությամբ նավարկեք ինտերակտիվ պատմական chart-ով։ Մկնիկով կտացրեք պատմական իրադարձությունների վրա, որպեսզի ավելի մանրամասն իմանաք դրանց մասին։

https://time.graphics/line/381609

(բացվելուց հետո տեխնիկական պատճառներով երևում է ժամանակակից ՋԷԿ-երի մասին իրադարձությունը։ Մկնիկի օգնությամբ դեպի ձախ նավարկեք, որպեսզի հասնեք պատմական chart-ի առաջին իրադարձություններին)

Պատմական տվյալների հավաքագրումն ու timechart-ի մշակումը՝ Արտաշես Գրիգորյանի

Ադրբեջանի էներգիան

Բաքուն հայտնի է եղել իր հարուստ նավթի պաշարներով։ Շատ կայսրություններ, բռնապետներ միշտ աչք են ունեցել Բաքվի և հարակից Կասպից ծովյան տարածքների վրա և միշտ ձգտել են հասնել դրանց։ Դա, թերևս, հաջողվել է Խորհրդային Միությանը։ Փաստ է, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Բաքուն նպատակակետ էր Հիտլերի համար, այնքան կարևոր էր, որ նույնիսկ, 1942 թվականին Հիտլերին իր ծննդյան օրը նվիրել էին տորթ, որի վրա պատրաստված և գրված էր Բաքուն, ինչպես նաև օգտագործված էր մեծ քանակությամբ սև շոկոլադ՝ որպես նավթ։ Այդ փաստերը ցույց են տալիս, թե իրականում ինչ հսկայական ծավալներով նավթի պաշարներ ունի Ադրբեջանը, որոնք, շուտով՝ հաշվարկվում է, որ մոտ 20 տարուց կսպառվեն, այսինքն 10-20 տարի հետո Ադրբեջանն այլևս չի ունենա նավթ, հետևաբար չի կարողանա արտադրել էներգիա։

Ադրբեջանում նավթարդյունաբերության 2 բում է եղել, որոնցից, ըստ ադրբեջանցիների, Բաքուն շահել է միայն առաջինի դեպքում։ Առաջին բումը 1872-ին է եղել, երբ նավթահորերը սկսել էին բացվել, ու այդ բումից Բաքուն շատ է հարստացել, նոր շենքեր են կառուցվել։ Երկրորդ բումը եղել է 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Բաքուն արդեն Խորհդրային իշխանությունների տակ էր։ 2-րդ բումից Բաքուն չի շահել, քանի որ եկամուտները գնացել են Խորհրդային միությանը, ոչ թե կոնկրետ Բաքվին։ Խոսակցություններ են գնում, որ այս օրերին էլ է բում, սակայն նավթի ադրբեջանցի փորձագետները(աղբյուրը ամենաներքևում) հերքում են այդ փաստը։

Էկոլոգիական խնդիրները

Չնայած բոլոր նավթահորերը, հանքերը հանգեցնում են էկոլոգիական խնդիրների՝ Ադրբեջանում այդ խնդիրները շատ ավելի մեծ են, քանի որ երբեմն լավ չեն վերահսկվում բնապահպանական աշխատանքները։ ադրբեջանցի բնապահպանները շարունակում են բողոքել, ասելով, որ մեծ նավթարդյունաբերության պատճառով տուժում է Կասպից Ծովի շրջակա բնությունը։ Թռչունները սատկում են և ընկնում ծովը։ Օդը սարսափելի աղտոտված է, մարդիկ շատ հիվանդություններ են ձեռք բերում։

քաբիւ
Բաքվի աղտոտ ծովափը
քւա
Բնակելի տներ անմիջապես նավթահորերի հարևանությամ Ադրբեջանում

Կոռուպցիայի խնդիրը Ադրբեջանում

Ադրբեջանը 2009-ին միացել էր  Extractive Industries Transparency Initiative (EITI)—ին(շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն, որը զբաղվում է նավթի, բնական գազի, հանքային ռեսուրսների կառավարման վերահսկմամբ)։ Շուտով EITI-ն սկսեց քննադատել Ադրբեջանին կոռուպցիայի, բռնապետության, լրագրողների և մշակութային գործիչների նկատմամբ բռնությունների համար և զգուշացրեց, որ եթե Ադրբեջանը քայլեր չանի վերացնելու այդ թերությունները, ապա կհեռացվի EITI-ից 2015-ին։ 2017 թվականին կազմակերպությունը արգելք դրեց Ադրբեջանի առջև և երկիրը դուրս եկավ կազմակերպությունից։
Կոռուպցիայի պատճառով Ադրբեջանի տնտեսությունը կորուստներ է տալիս։

Ի դեպ, այս պահի դրությամբ Կովկասից միայն մեկ երկիր է անդամակցում EITI-ին, և դա Հայաստանն է։

Ադրբեջանի ՋԷԿ-երը

Ունենալով նավթի և այլ վառելիքների հսկայական պաշարներ, Ադրբեջանը, բնականաբար, էներգիա է արտադրում` ամենաշատը ՋԷԿ-երի միջոցով։

«Ադրբեջան» ՋԷԿ-ը

Անցեք ստորև բերված հղումով և օգտագործելով ինտերակտիվ քարտեզը՝ տեսեք Ադրբեջանի ամենամեծ էներգետիկ կայանները և դրանց մոտավոր գտնվելու վայրերը (քարտեզում հնարավոր է 100%-անոց ճշգրիտ չլինեն կայանների տեղերը): Մկնիկի (mouse; touchpad) ձախ կոճակով կտացրեք քարտեզի նշված կետերի վրա, որպեսզի իմանաք, թե ինչքան հզորություն ունի տվյալ կայանը։

qaqanoc

https://maphub.net/artyom05/adrbejan

Քարտեզագրումը՝ Արտաշես Գրիգորյանի

ԱՊՐԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏ (ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

ՀԷԿ-երի պատմությունը

Անցեք ստորև բերված հղումով և մկնիկի օգնությամբ նավարկեք ինտերակտիվ պատմական chart-ով։ Մկնիկով կտացրեք պատմական իրադարձությունների վրա, որպեսզի ավելի մանրամասն իմանաք դրանց մասին։

https://time.graphics/line/381536

Պատմական տվյալների հավաքագրումն ու timechart-ի մշակումը՝ Արտաշես Գրիգորյանի

Արցախը և անվտանգությունը

Արցախը բավական մեծ տարածք ունի, Հայաստանի տարածքի մոտ 1/3-րդի չափով, սակայն չի կարողանում լիարժեք օգտագործել այդ տարածքները։ Պատճառը, բնականաբար, պատերազմը և անվտանգությունն է։ Ադրբեջանը անում է ձեռքից եկած ամեն ինչ, որպեսզի թույլ չտա արցախում շահագործվեն ՀԷԿ-եր, կամ էլ կառուցվեն ՋԷԿ-եր (իսկ Արցախում ԱԷԿ կառուցելը ֆանտաստիկայի ժանրից է)։ Հայաստանի անմիջական օգնությամբ Արցախցիները կարողացել են բացել մի քանի փոքր ՀԷԿ-եր, այն էլ հիմնականում Արցախի Շահումյանի շրջանում։ Այդ շրջանը համեմատաբար ավելի անվտանգ է, քան, օրինակ Հադրութի, կամ Մարտունիի շրջանները, քանի որ անմիջապես սահման ունի ՀՀ-ի հետ, և Շահումյանի (Քարվաճառ) շրջանի Ադրբեջանի հետ սահմանը նաև սահմանակից է Գեղարքունիքի մարզին, այդպիսով փոքր-ինչ շրջափակման մեջ դնելով Ադրբեջանական դիրքերին։ Շահումյանի շրջանի անվտանգության գրավականներից է նաև ռելիեֆը՝ բարձր ժայռերը, լեռները, որոնք պաշտպանում են տեղի բնակիչներին և ձեռնարկատիրություններին։ Շահումյանով է անցնում նաև Արցախի ամենամեծ գետերից մեկը՝ Թարթառը։ Վերջին տարիներին Արցախում շատ նոր փոքր ՀԷԿ-եր՝ ՓՀԷԿ-եր են կառուցվել։

Արցախը և ստացված էներգիայի ներմուծում-արտահանումը 

Արցախի գործող կառավարությունը հաշվետվություն է ներկայացրել, որ Արցախը ոչ միայն իրեն ապահովել է էլեկտրաէներգիայով, այլ նաեւ կարող է արտահանել: Հավանաբար, Արցախն էլեկտրաէներգիա է արտահանում Հայաստան։ Սակայն, Արցախը չի արտահանում իր էլեկտրաէներգիան այլ երկրներ միջազգայնորեն ճանաչված չլինելու պատճառով։ Հայաստանը նույնպես չի ճանաչել Արցախի հանրապետությունը, սակայն ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և սերտ կապեր ունի Արցախի հետ։ Արցախը նաև չի կարողանում ներմուծել էներգիա արտասահմանից(բացի, բնականաբար, ՀՀ-ից), և դրա պատճառը՝ ճանաչված չլինելն է, և այլ երկրների՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զգուշավորությունը։

Արցախը և էկոլոգիական խնդիրները, կոռուպցիան

Այս տարվա սկզբին Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչներից մեկը հացադուլ էր հայտարարել իր տան բակին կից փոքր ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով։ Ըստ նրա օլիգարխները գերշահույթ են ստանում Արցախի բնությունը չափազանց շատ ՀԷԿ-երով ավերելու հաշվին՝ Արցախի էներգահամակարգի զարգացման պատրվակով։ Նա ասում է, որ Քարվաճառի գետերի 40 տոկոսից ավելին հոսում է խողովակաշարերով և բնութագրում է տեղի ունեցողը՝ կատարյալ աղետ։ Աղավնո գետի վրա՝ ընդամենը 35 կմ հատվածում կառուցված է 11 ՀԷԿ։ Ըստ նրա՝ մեղրի արտադրության ծավալն այդ շրջանում արդեն գրեթե 4 անգամ նվազել է, և մարդկանց այգիները, որոնք մշակվել են շուրջ 25 տարի՝ ամբողջությամբ չորացել են։ Արցախի կառավարությունն արձագանքել է Շահումյանի շրջանի բնակչի պահանջներին՝ հայտարարելով, որ հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀԷԿ-երի ազդեցությունը Արցախի շրջակա միջավայրի վրա։ Ըստ հացադուլ հայտարարած քաղաքացու՝ ՀԷԿ-երը պատկանում են օլիգարխների։ Մի քանի լրատվականներ հետազոտություն են արել, և պարզել են, որ այո՛, այդ ՀԷԿ-երից որոշները տարբեր ժամանակների իշխանական անդամներին կամ նրանց ընտանիքի անդամներին են պատկանում։ Կոռուպցիոն խնդիրներ կան աշխարհի բոլոր երկրներում, սակայն Արցախի դեպքում, դա լուրջ խնդիր է՝ քաղաքացիներից ոմանք հացադուլ են հայտարարում, պահանջելով դադարեցնել ՀԷԿ-երի աշխատանքը, հանուն Արցախի բնության։

Արցախում գետերի վրա կառուցվող ՓՀԷԿ-երից մեկը, որի աշխատանքն այս պահի դրությամբ դադարեցված է։

Արցախի ՓՀԷԿ-երը։

Անցեք ստորև բերված հղումով և օգտագործելով ինտերակտիվ քարտեզը՝ տեսեք Արցախի Շահումյանի շրջանի ՓՀԷԿ-երից ոմանք, և դրանց մոտավոր գտնվելու վայրերը (քարտեզում հնարավոր է 100%-անոց ճշգրիտ չլինեն կայանների տեղերը): Մկնիկի (mouse; touchpad) ձախ կոճակով կտացրեք քարտեզի նշված կետերի վրա, որպեսզի իմանաք, թե ինչքան հզորություն ունի տվյալ կայանը։

xarabax

https://maphub.net/AramPetrosyan/arts-akhi-hanrapetowt-yown-marz

Քարտեզագրումը՝ Արամ Պետրոսյանի և Արտաշես Գրիգորյանի

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐ ԷՆԵՐԳՈՀԱՄԱԿԱՐԳԸ

Ի՞նչ է միջուկային էներգիան

Տեսանյութի թարգմանությունն անգլերենից՝ Արամ Պետրոսյանի

ԱԷԿ-ի պատմությունը

Անցեք ստորև բերված հղումով և մկնիկի օգնությամբ նավարկեք ինտերակտիվ պատմական chart-ով։ Մկնիկով կտացրեք պատմական իրադարձությունների վրա, որպեսզի ավելի մանրամասն իմանաք դրանց մասին։

https://time.graphics/ru/line/381632

Պատմական տվյալների հավաքագրումը, պատմական chart-ի մշակումը՝ Արտաշես Գրիգորյանի

Հայաստանն առանձնահատուկ է իր ատոմակայանով։

Հայաստանը ունի Մեծամորի ատոմակայանը։ Հայաստանը միակն է Կովկասում, որն ատոմակայան ունի։ Մեծամորն իրականում ուներ 2 ռեակտոր, սակայն 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո դրանք դադարել էին աշխատել անվտանգության նկատառումներով։ 1994 թվականին, մի ռեակտորը վերսկսեց իր աշխատանքը։ Հայաստանի ամենամեծ խնդիրներից է այն, որ 2016-ին լրացել է մեր ատոմակայանի դիզայնի (թե ինչպես պետք է կառուցված լինի և աշխատի ատոմակայանը) ժամկետը, այնուամենայնիվ, ստացվել է երկարացնել դրա գործունեության լիցենզիան։ Այդ նույն խնդիրը կա աշխարհի բոլոր կետերի տարատարբեր ատոմակայաններում։ Ատոմակայանն ապահովում է Հայաստանի էներգիայի շուրջ 40%-ը։

Հայկական ատոմակայանը

Հայաստանի ՀԷԿ-երը

Հայաստանն ունի երկու հիմնական հիդրոկասկադ, որոնք Որոտան և Հրազդան գետերի վրա են։ ՀՀ ամենամեծ ՀԷԿ-երն են Արգելիի, Տաթևի ՀԷԿ-երը։ Որոնք երկուսն էլ համապատասխանաբար գտնվում են Սևան-Հրազդանյան հիդրոկասկադի և Որոտանյան հիդրոկասկադի վրա։ Սևան-Հրազդանյան Կասկադի ընդհանուր տեղակայված հզորությունը 550 Մվտ է, իսկ Որոտանինը՝ 405 Մվտ։ Բացի այս երկու հիմնական կասկադներից ՀՀ-ում կան բազմաթիվ ՓՀԷԿ-եր, այսինքն փոքր հիդրոէլեկտրակայաններ։ Հայաստանը գետերով հարուստ երկիր է, սակայն Վրաստանի հիդրոէներգետիկ համակարգի չափ մեծ ու զարգացած հիդրոէներգետիկ համակարգ չունի՝ փոխարենն ունենալով ատոմակայան։

maxresdefault
Շամբի ՀԷԿ-ը Սյունիքի մարզում

Հայաստանի ՋԷԿ-երը

Հայաստանում կա 3 մեծ ՋԷԿ, որոնք են՝ Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը և <<Հրազդան-5 էլեկտրակայանը>>։ Դրանցից միայն <<Հրազդան-5>>-ն է, որ սկսել է շահագործվել անկախ Հայաստանի տարիներին, մնացած երկու ՋԷԿ-երը կառուցվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում։ Համեմատած ՀԷԿ-երի քանակի հետ, Հայաստանում ավելի քիչ են ՋԷԿ-երը, ի տարբերություն, օրինակ՝ Ադրբեջանի, որը հսկայական ծավալներ ունի նավթի և բնական գազի, այդպիսով ձեռնտու դարձնելով ՋԷԿ-երի գործունեությունն իրենց երկրում։ Ինչքան էլ մեծ լինի Հայաստանի ատոմակայանի տված օգուտը, միևնույն է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ ջերմաէլեկտրակայանները առաջինն են՝ 42%:

 

Նկարը վերցված է ՀԱԷԿ պաշտոնական կայքից

Հայաստանի էներգոհամակարգի խնդիրները

Հայաստանում խնդիրները հիմնականում ֆինանսական են, երբեմն ուշանում եմ աշխատակիցների աշխատավարձները։ Մեծ խնդիր է նաև երկու հարևան երկրների հետ կապի բացակայությունը, քանի որ դա զրկում է Հայաստանին մի շարք միջազգային տնտեսական, փոխադրական կապերի հնարավորություններից։

Հայաստանի ՋԷԿ-երը, ՀԷԿ-երը և ատոմակայանը

Քարտեզում նշված որոշ էներգետիկ կայանների հզորությունները չենք կարողացել պարզել համացանցից։

Անցեք ստորև բերված հղումով և օգտագործելով ինտերակտիվ քարտեզը՝ տեսեք Հայաստանի համարյա բոլոր էներգետիկ կայանները, և դրանց մոտավոր գտնվելու վայրերը (քարտեզում հնարավոր է 100%-անոց ճշգրիտ չլինեն կայանների տեղերը):  Մկնիկի (mouse; touchpad) ձախ կոճակով կտացրեք քարտեզի նշված կետերի վրա, որպեսզի իմանաք, թե ինչքան հզորություն ունի տվյալ կայանը։

armenia

https://maphub.net/artyom05/hayastan

Քարտեզագրումը՝ Արտաշես Գրիգորյանի

ԱՄՓՈՓՈՒՄ

Հուսով ենք Ձեզ դուր եկավ իմ և Արամի հետազոտական այս մեծ նախագիծ-աշխատանքը։ Մենք շատ նոր բաներ ենք սովորել այս նախագիծն իրականացնելու ընթացքում և հուսով ենք, որ դուք էլ եք սովորել։ Ցանկացած նոր բան սովորելը միշտ առավելություն է։ Շնորհակալություն ընթերցելու և ժամանակ տրամադրելու համար։ Ստորև կարող եք տեսնել այն բոլոր աղբյուրները, որոնք օգտագործվել են այս նախագիծն իրականացնելու ժամանակ։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Նյութը պատրաստելու ընթացքում օգտագործված գործիքներ

Maphub (քարտեզագրումը՝ Արտաշես Գրիգորյանի)

time.graphics (պատմական ինտերակտիվ chart-երի ստեղծումը՝ Արտաշես Գրիգորյանի)

Photoshop (ռուսերեն նկարների հայաֆիկացումը՝ Արտաշես Գրիգորյանի)

Hindenburg(աուդիո պրոֆեսիոնալ ձայնագրող ծրագիր։ Թարգմանված վիդեոների ձայնագրումը՝ Արամ Պետրոսյանի)

Premiere Pro (հայերեն ձայնի ավելացումը տեսանյութերի վրա՝ Արամ Պետրոսյանի)

WordPress տեքստային խմբագրիչ (նյութի ողջ տեքստը և տեքստի խմբագրումը՝ Արամ Պետրոսյանի)

Word տեքստային խմբագրիչ(նախնական թարգմանությունների և դրանց խմբագրման համար ենք օգտագործել) (Արամ Պետրոսյան, Արտաշես Գրիգորյան)

Աղբյուրներ 

Ընդհանուր թվով՝ 29 աղբյուր, որոնցից 55%-ը՝ օտարալեզու

Հայալեզու աղբյուրներ

http://www.minenergy.am/structures/view/structure/119

http://ecolur.org/hy/news/energy/—/12199/

https://www.ecolur.org/hy/news/energy/-/9602/

https://www.azg.am/AM/2018071408

https://www.wikiwand.com/hy/%D4%B1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%8D%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

https://www.lragir.am/2020/01/23/511119/

https://hetq.am/hy/article/113430

https://www.azatutyun.am/a/30404649.html

https://www.wikiwand.com/hy/%D4%B2%D5%A1%D6%84%D5%B8%D6%82-%D4%B9%D5%A2%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BD%D5%AB-%D5%8B%D5%A5%D5%B5%D5%B0%D5%A1%D5%B6_%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A9%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%B2

https://www.raztes.am/arm/app/

https://www.raztes.am/arm/tpp/

https://www.raztes.am/arm/hpp/

https://www.raztes.am/arm/energy/

Ռուսալեզու աղբյուրներ 

http://electricalschool.info/energy/1911-princip-raboty-gidrojelektrostancii.html (թարգմանություն)

https://sputnik-georgia.ru/trend/Jenergetika-Gruzii/

https://www.wikiwand.com/ru/%D0%AD%D0%BD%D0%B5%D1%80%D0%B3%D0%B5%D1%82%D0%B8%D0%BA%D0%B0_%D0%90%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D0%B0

https://www.unece.org/fileadmin/DAM/energy/se/pp/eneff/IEEForum_Tbilisi_Sept13/Day_2/ws1/Rzayev_r.pdf

https://www.wikiwand.com/ru/%D0%90%D1%82%D0%BE%D0%BC%D0%BD%D0%B0%D1%8F_%D1%8D%D0%BB%D0%B5%D0%BA%D1%82%D1%80%D0%BE%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D1%86%D0%B8%D1%8F

https://www.wikiwand.com/ru/%D0%93%D0%B8%D0%B4%D1%80%D0%BE%D1%8D%D0%BB%D0%B5%D0%BA%D1%82%D1%80%D0%BE%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D1%86%D0%B8%D1%8F

https://ru.qwe.wiki/wiki/List_of_power_stations_in_Azerbaijan

https://ru.qwe.wiki/wiki/List_of_power_stations_in_Armenia

https://ru.qwe.wiki/wiki/List_of_power_stations_in_Georgia

 

Անգլալեզու աղբյուրներ

https://www.evnreport.com/understanding-the-region/understanding-the-region-energy-in-the-south-caucasus

https://www.youtube.com/watch?v=BAuIDlf9oO4&feature=emb_title 

https://www.youtube.com/watch?v=9TicnNGCWIQ&t=892s

https://www.youtube.com/watch?v=lh5_7sHyLU4&t=1s
(թարգմանություն)

https://www.youtube.com/watch?v=Ta3z3pGK0vU
(թարգմանություն)

https://www.wikiwand.com/en/Thermal_power_station

https://www.energy.gov/eere/water/history-hydropower

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s