Սասնա ծռեր․ Սանասարն ու Բաղդասարը անվան փնտրտուքների մեջ են

Ընկերոջս՝ Արամի առաջարկով ձայնագրեցինք Սասնա Ծռեր էպոսի <<Սանասար և Բաղդասար>> ճյուղից այս փոքրիկ հատվածը, և կարծում ենք, որ լսողների հետաքրքրությունը կշարժենք ու նրանք կբացեն էպոսի գիրքը, կներխուժեն էպոսի մեջ, փորձելով գտնել մեր ձայնագրածի շարունակությունը․․․

Շարունակությունը զարմանալի է․․․ փորձեք գտնել շարունակությունը մեր մշակույթի ադամանդներից մեկում՝ Սասնա Ծռեր էպոսում 

Ձայնագրած հատվածը՝

Ապա Սանասար ասաց Բաղդասարին.

— Շատ աղեկ, մենք մեր տուն պրծանք.

Մեր տանանուն ի՞նչ տի դնենք։

Բաղդասար ասաց.— Ա՛ղբեր, դու գիտես.

Շինել վեր մեր էրկուսիս,

Անուն դնել վեր քեզ։

Ով որ էկավ, բռնեց, ասաց.

— Իմ տան անունն դրեք։

Մարդ չիմացավ, թե ինչ ասեր։

Քանի մարդ էկավ էդտեղ,

Բերաններ փակվավ, անուն չասին։

Ով էլ էկավ, անուն էդիր.

Անհարմար ասին դրած անուն։

Մնաց։ Մի իրիկուն խորհուրդ արին։

Բաղդասար ասաց իր եղբոր.

— Լավն էն է որ էրթաս,

Մեկ ալևոր մարդ գտնես, բերես,

Էստեղ հացկերություն անի,

Էլնի, բերդին անուն դնի, էրթա։

Առավոտուն լուս որ բացվեց,

Սանասար էլավ, գնաց ման էկավ,

Սպտակմորուս պապիկ մի տեսավ.

Վեցկին լծեր էր մեջ օստնին,

Հետ հոտաղին վար կ’աներ։

Հալվոր ինչ էդ փահլևան տեսավ,

Ձեռքեր էլան դող, վար կայնեցուց։

Սանասար էկավ, ձեռ էթալ,

Հալվորի թև բռնեց, ասաց.

— Պապիկ, արի էրթանք մեր տուն։

Հալվորն ասաց.— Ձեռք վեր առ ինձենե։

Ասաց.— Մի վա՛խենա, պապիկ.

Արի էսօր մեր տուն հյուր.

Քեզ կը տանեմ, ետ կը բերեմ։

Հալվոր համաձայնավ, գնաց։

Ինչ մոտեցան, հոգնեց, ասաց.

— Հերիք է՝ ինձ տանես, ես նեղացա։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s