Ֆիզիկա. Ճառագայթաակտիվություն(Ռադիոակտիվություն)

on

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը:

Բնական ճառագայթաակտիվություն կոչվում է ծանր միջուկների ինքնակամ ճառագայթման երևույթը:

2. Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը: 

Ինչպես գիտենք՝ բնական ճառագայթաակտիվություն կոչվում է ծանր միջուկների ինքնակամ ճառագայթման երևույթը, իսկ այդ երևույթը արդեն հայտնագործել է Անրի Բեկերելը 1896թ-ին, ուրանի աղերի վրա Արևի ճառագայթների ազդեցությունը հետազոտելիս: Ծանր միջուկները անկայուն են: Դրանք ժամանակի ընթացքում ինքնակամ փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների, միաժամանակ անջատելով էներգիա:

3. Ատոմի՞, թե՞ միջուկի հատկություններով է պայմանավորված ճառագայթաակտիվությունը: 

Ճառագայթաակտիվությունը պայմանավորված է միջուկի հատկություններով:

4. Ի՞նչն է բնութագրական ճառագայթաակտիվության երևույթի համար:

Ճառագայթաակտիվության երևույթի ժամանակ այն միջուկները, որոնք ունեն մեծ կարգաթիվ և անկայուն են, որոշ ժամանակ անց սկսում են ինքնակամ էներգիա անջատել։

5. Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ:

Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված տարրերից են թորիումը, ուրանը և հելիումը։

6. Ի՞նչ է հետևում մագնիսական դաշտում ճառագայթաակտիվ աղբյուրի առաքած փնջի՝ երեք առանձին փնջերի բաժանվելու փաստից:

Ռադիոակտիվ նյութերի արձակած ճառագայթման ֆիզիկական բնույթը պարզելու նպատակով Էռնեստ Ռեզերֆորդը դրանք անցկացրեց ուժեղ էլեկտրական /մագնիսական դաշտով, որտեղ ճառագայթումը բաժանվեց երեք մասի. մի մասը շեղվեց դեպի ձախ, մյուսը դեպի աջ, իսկ երրորդն ընդհանրապես չշեղվեց: Դա նշանակում էր, որ ծանր միջուկների փոխակերպումների հետևանքով ի հայտ են գալիս երեք տիպի ճառագայթումներ, որոնք անվանեցին α ,β և γ ճառագայթումներ:

7. Ի՞նչ է ∝ մասնիկը: Թվարկեք դրա բնութագրերը:

∝ ճառագայթումը հելիումի միջուկների հոսք է, որոնցից յուրաքանչյուրն ունի +2e լիցք և He-ի ատոմի զանգված (իր մեջ պարունակում է 2 պրոտոն և 2 նեյտրոն):

8. Ի՞նչ է β մասնիկը: Թվարկեք դրա բնութագրերը:

β ճառագայթումն էլեկտրոնների փունջ է, և մասնիկների լիցքը հավասար է eβ ճառագայթները անարգել անցնում են թղթի կամ ալյումինե նրբաթիթեղի միջով, իսկ 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը կարելի է ասել լրիվ կլանում են:

9. Ի՞նչ է γ մասնիկը: Թվարկեք դրա բնութագրերը:

γ ճառագայթումը, կարճ՝ 1010÷1013 մ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում է: γ ճառագայթումն ընդհանրապես լիցք չունի, այդ պատճառով չի շեղվում էլեկտրական կամ մագնիսական դաշտով անցնելիս: γ ճառագայթումը համարյա չի փոխազդում միջավայրի հետ և հեշտությամբ անցնում է նյութի միջով:

10. Ինչո՞վ է պայմանավորված ճառագայթաակտիվության ազդեցությունն օրգանիզմի վրա:

Ճառագայթաակտիվությունը օրգանիզմի բջիջները՝ խախտելով դրանց բնականոն գործունեությունը: Որքան շատ էներգիա է հաղորդում ճառագայթումն օրգանիզմին այնքան շատ են օրգանիզմում առաջանում վնասվածքներ:

11. Ի՞նչ է ճառագայթման կլանված բաժնեչափը, և ի՞նչ միավորով է չափվում այն: 

Ճառագայթման կլանված բաժնեչափ է կոչվում ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին: ՄՀ-ում այն չափում են գրեյներով:

12. Ի՞նչ է ճառագայթման բնական ֆոնը:

Ճառագայթման բնական ֆոնը այն է, երբ ճառագայթումը բնական է, օրինակ՝ տիեզերական ճառագայթները կամ շրջապատի ճառագայթաակտիվությունը:

13. Ճառագայթման ո՞ր բաժնեչափն է մահացու մարդու համար:

Ճառագայթման պայմաններում աշխատող մարդկանց համար տարեկան առավելագույն բաժնեչափը սահմանված է 5*10-2Գր: Կարճ ժամանակում ստացած 3:5Գր ճառագայթման բաժնեչափը մահացու է:

14. Մարդու ո՞ր օրգան-համակարգերն են հատկապես խոցելի ճառագայթահարման նկատմամբ:

Ճառագայթահարման համար հատկապես խոցելի են հատկապես ողնուղեղի և արյունաստեղծ համակարգի այլ տարրերը: Ճառագայթահարման ազդեցության նկատմամբ խոցելի է նաև երեխայի օրգանիզմը: Ճառագայթահարումը բացասաբար է անրադառնում նաև ժառանգականության կոդի (դիզօքսիռիբոնուկլեինաթթու՝ ԴՆԹ) վրա:

15. Ի՞նչ օգտակար ազդեցություն ունի փոքր չափերով ճառագայթահարումը:

Փոքր չափի ճառագայթահարումը կարող է բուժել հիվանդություններ, օրինակ՝ քաղցկեղ: Բոլորիս հայտնի բժշկական ռենտգենը ճառագայթահարման օրինակ է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s