Թարգմանական աշխատանք. Ռադիոակտիվություն

Ռադիոակտիվության երևույթները կատարվում են միաժամանակ վերածվելով մի քիմիական տարրի միջուկից մեկ այլ քիմիական տարրի միջուկի, ինչպես նաև էներգիայի արտանետմամբ, որը «տեղափոխվում է» ալֆա-բետա և գամմա ճառագայթահարմամբ:

Բոլոր ռադիոակտիվ տարրերը ենթակա են ռադիոակտիվ վերափոխումների:
Որոշ դեպքերում ռադիոակտիվ տարրը ունի միաժամանակ ալֆա և բետա ճառագայթում:
Ավելի հաճախ քիմիական տարրը բնորոշ է կամ ալֆա ճառագայթմանը կամ բետա ճառագայթմանը:
Ալֆա կամ բետա ճառագայթումը հաճախ ուղեկցվում է գամմա ճառագայթմամբ:

Ռադիոակտիվ մասնիկների արտանետումը կոչվում է ռադիոակտիվ տրոհում(ճառագայթաակտիվություն, ռադիոակտիվություն):
Գոյություն ունեն ալֆայի տրոհում (ալֆա մասնիկների արտանետումը), բետա տրոհում (բետա մասնիկների արտանետումը), «գամմա քայքայման» տերմինը գոյություն չունի:
Ալֆա և բետա տրոհումները բնական ռադիոակտիվ վերափոխումներ են:

Ալֆա տրոհում

Ալֆա-մասնիկ - Վիքիպեդիա՝ ազատ ...

Ալֆա մասնիկները արտանետվում են միայն ծանր միջուկների միջոցով, այսինքն այն միջուկների, որոնք պարունակում են մեծ քանակությամբ պրոտոններ և նեյտրոններ: Ծանր միջուկների դիմադրությունը ավելի ցածր է: Որպեսզի միջուկը վերանա, նուկլոնը(պրոտոնների և նեյտրոնների միացություն) պետք է հաղթահարի միջուկային ուժերը, և դրա համար այն պետք է ունենա բավարար էներգիա:
Երկու պրոտոններ և երկու նեյտրոնների միավորվածությունը ալֆա մասնիկի մեջ համակցված միջուկային ուժերը (մասնիկի նուկլոնների միջև) ամենաուժեղն են, իսկ մյուս նուկլոնների հետ կապերը ավելի թույլ են, հետևաբար ալֆա մասնիկը կարող է «դուրս գալ» միջուկից: Արտանետվող ալֆա մասնիկը բերում է դրական 2 միավորանոց լիցք և 4 միավորի զանգված:
Ալֆայի տրոհման արդյունքում ռադիոակտիվ տարրը վերածվում է մեկ այլ էլեմենտի, որի դասակարգային համարը 2 միավոր, իսկ զանգվածային համարը` 4 միավոր, ավելի քիչ է:

Այն միջուկը, որը տրոհվում է, կոչվում է մայրական, իսկ ստացած դուստրական:
Դուստրականների միջուկը սովորաբար նույնպես ռադիոակտիվ է և որոշ ժամանակ անց տրոհվում է:
Ռադիոակտիվ տրոհման գործընթացը տեղի է ունենում այնքան ժամանակ, քանի դեռ կայուն միջուկը չի հայտնվում, շատ դեպքերում՝ կապարի կամ բիսմութի միջուկը:

Բետա տրոհում

Բետա տրոհման երևույթն այն է, որ որոշ տարրերի միջուկները ինքնաբուխ արտանետում են էլեկտրոնները և շատ փոքր զանգվածի տարրական մասնիկը` հակատետրինո:
Քանի որ միջուկներում էլեկտրոններ չկան, ատոմի միջուկից բետա ճառագայթների հայտնվելը կարելի է բացատրել միջուկում գտնվող նեյտրոնների ունակությամբ ՝ պրոտոնի, էլեկտրոնի և հականեյտրինո տրոհմամբ: Առաջացված պրոտոնը անցնում է նոր ձևավորված միջուկի մեջ: Միջուկից եկող էլեկտրոնը բետա ճառագայթման մասնիկ է:
Նման նեյտրոնի տրոհման գործընթացը բնորոշ է մեծ քանակությամբ նեյտրոնների միջուկներին:

Բետայի տրոհման արդյունքում նոր միջուկ է ձևավորվում նույն զանգվածային համարով, բայց մեկ մեծ միավորի լիցքով:

 

radiation-types-alpha-beta-gamma-image - GerçekBilim

Գամմա տրոհում

Ռադիոակտիվ ճառագայթման գործընթացում ատոմների միջուկները կարող են արտանետել գամմա ճառագայթներ: Գամմա ճառագայթների արտանետումը չի ուղեկցվում ատոմային միջուկի տրոհմամբ:

Գամմա ճառագայթումը հաճախ տեղի է ունենում ալֆայի կամ բետայի տրոհման ժամանակ:
Ալֆայի և բետայի տրոհման գործընթացում նոր ձևավորված միջուկը սկզբում գտնվում է պասիվ վիճակում և, երբ անցում է կատարում իր բնականոն վիճակին, արտանետում է գամմա ճառագայթներ:

Քանի որ ռադիոակտիվ ճառագայթումը բաղկացած է ալֆա, բետա և գամմա ճառագայթներից (այսինքն ՝ հելիումի ատոմի միջուկներ, էլեկտրոններ և գամմա ճառագայթներ), ռադիոակտիվության երևույթը ուղեկցվում է միջուկի, ատոմի և նյութի, որպես ամբողջության, զանգվածի և էներգիայի կորստով:
Այն փաստը, որ ռադիոակտիվ ճառագայթումը էներգիա է բերում, ցույց է տալիս, որ ճառագայթումը կլանելու դեպքում նյութը տաքանում է:

Թարգմանությունը կատարել եմ այստեղից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s