Սփյուռքի գրականություն (13-17)

on

Պոեզիա

Զահրատին ծանոթ չէի, երբևիցե կարդացած չկայի: Ճիշտ է այսօր կարդացի, բայց ցավոք շատ քիչ բան հասկացա, ինչը շատ ցավալի է, քանի որ կարդալով մի հեղինակի ստեղծագործությունը և կարդալուց հետո չհասկանալ այն, դա ըստ ինձ՝ վատ է, որովհետև չհասկանալով դու կարող ես այն առհամարել չիմանալով էլ, թե նրա մեջ ինչպիսի մեծ և գեղեցիկ իմաստ էր թաքցրել հեղինակը: Ինչևէ, կխոսեմ այն ստեղծագործության շուրջ, որը չասեմ լիովին, բայց կիսով չափ հասկացել եմ: Հասկացածս ստեղծագործությունը՝ «ԲՈԼՈՐՍ Ա»-ը շատ հետաքրքիր ասելիք ուներ իր մեջ տաքցրած(եթե իհարկե ամեն ինչ ճիշտ եմ հասկացել), և իհարկե ես ասելիքի հետ: Զահրատը այդ ստեղծագործությամբ ուզում եր ասել, որ մարդիկ ինչքանով իրարից տարբեր են, նաև կարող են լինել իրար այդքան նման:

Ու քանի որ բոլորս ալ նոյն
թափով կը հրենք անոնք որ կ’իյնան վար

Մկրտիչ Հաճեանի ամեն մի ստեղծագործությունը կարդալուց հետո ավելի ու ավելի էի համոզվում, որ նա ասես միայն սիրո մասին է գրում: Ճիշտ է ստեղծագործություններ կային, որոնք սիրո մասին չէին, բայց դրանք ինձ ավելի քիչ էին դուր գալիս, քան մյուսները(սիրո մասին ստեղծագործությունները): Հեղինակի գրադարնից ընտրեցի «Քանի երկինքը չէ փակված» ստեղծագործությունը: Ստեղծագործության իմաստը կարծես թե նրանում էր, որ, եթե կյանքը քեզ հնարավորություն է տալիս, ապա օգտագոծիր, վայելիր այն, հակառակ դեպքում այն կարող է մի գեղեցիկ օր կորչել և էլ կյանքում չտրվել քեզ:

Վազե՛ բուռ մի կապույտ գողնալու երկինքեն
Քանի երկինքը չէ փակված

Շառլ Ազնավուրին չսիրելը, նրա երգերն ու պոեզիաները չլսելն ու չկարդալը մի անհնար բան է: Նրա Հայաստանի համար արած բաները, չգիտեմ, ոչ մեկ մինչև այսօրս չի արել: Նրա ստեղծագործությունները շատ լավն են, բոլորը ինձ շատ դուր են գալիս, Ճիշտ է միքիչ երկար են, բայց մեկ է շատ հեշտ է ընթերցելը և հասկանալը: Հիմա ընտրեցի նրա «ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ստեղծագործությունը: Այս ստեղծագործությունը կարծես երկրորդ անգամ եմ կարդում, քանի որ բառերը կարծես թե ծանոթ էին ինձ: Սա ավելի շատ երգ է, քան պոեզիա, բայց բառերը գրել է Շառլ Ազնավուրը: Գրվել է 1988 թվականին Հայաստանում ավերիչ երկրաշարժից մի քանի օր անց: Տուժածներին օգնելու նպատակով։ Ստեղծագործություն ամեն մի բառ հուզիչ է: Կարող է ազդել այնպիսի մարդկանց վրա, ովքեր ստեղծագործություններից կամ երգերից չեն հուզվում:

 

Արձակ

Նարինե Աբգարյանին ծանոթ չէի, առաջին անգամ էի կարդում նրա պատմվածքներից: Ուսումնասիրելուց հետո ըննտրեցի «Ծնողի ուղին» պատմվածքը, ասեմ շատ հետաքրքիր էր: Շատ դուր եկավ հումորներով և նրանով, որ կարծես մեր կյանքից դրվագ լիներ: Հեղինակը պատմվածքում պատմում եր ծնողների զգացմունքների և ապրումների մասին: Պատմվածքում մի նախադասություն կար, որ ինձ դուր չեկավ, քանի որ այնտեղ ասվում էր, թե որդի ունեցողները իրենց դեբիլ են զգում: Ճիշտ է, մենք մեկ-մեկ մոռանում ենք ծնողների մասին, օրինակ, երբ ընկերների հետ ենք, և այդ պատճառով չենք զգուշացնում, որ լավ ենք կամ չգիտեմ, ինչ-որ տեղ հասանք կամ չհասանք, դե նման լիքը բաներ: Բայց դա չի նշանակում, որ մեր այդ պահվածքով մեր մայրերը իրենց պետք է…չեմ ուզում այդպես ասել, բայց ինչպես հեղինակն է ասում դեբիլ զգալ: Եթե այդ նախադասությունը չլիներ, պատմվածքը հաստատ շատ ավելի լավը կլիներ:

Ինչպես մնացած շատ բանաստեղծները, որենց պետք է կարդայի այդպես էլ Տրուայաին չէի ճանաչում, ծանոթ չէի նրան: Որպես առաջին պատմվածք՝ ընտրեցի նրա «Լավագույ հաճախորդը» պատմվածքը: Միանգամից կարող եմ ասել, որ պատմվածքը շատ հետաքրքիր էր, մի պահ անգամ խորացել էի: Հումորային, ամեն ինչ շատ լավ ներկայացված, վերջում էլ հուզիչ ողբերգական մասով մի պատմվածք էր, որը ինձ դուր չէր կարող չգալ: Պատմվածքի իմաստը դա ընտանիքի կարևորությունն էր, բայց հեղինակը այնպես է ներկայացրել, որ ընթերցողը հասկանա ընտանիքի կարևորությունը, ուրախ և երջանիկ լինի, որ ընտանիք ունի: Չգիտեմ, բայց շատ հաճելի էր այս պատմվածքով ծանոթանալ Տրուայաի հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s