Կենսաբանություն. հեռավար դպրոց. 13-17.04

  • Պարզել դասակարգումը (որոնք են քրոմոսոմային և գենային, գենոմային մուտացիաները)

Մուտացիաների դասակարգման ձևերը`

Ըստ մուտացիա կրած բջիջների տիպի.

  1. Գեներատիվ,
  2. Սոմատիկ։

Ըստֆենոտիպի փոփոխության

  1. Ձևաբանական,
  2. Կենսաքիմիական,
  3. Ֆիզիոլոգիական։

Ըստ հարմարվողականության.

  1. Լետալ,
  2. Կիսալետալ,
  3. Չեզոք,
  4. Օգտակար։

Ըստ գենոտիպի փոփոխության.

  1. Գենային,
  2. Քրոմոսոմային,
  3. Գենոմային,
  4. Ցիտոպլազմատիկ։
  • մարմնական և սեռական բջիջներում մուտացիաների առաջացման պատճառները

Մուտացիաները լինում են՝

  • ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում մոտավոր հաճախականությամբ յուրաքանչյուր նուկլեոտիդի բջջային գեներացիայի ընթացքում,
  • աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։

Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները և գենետիկական ռեկոմբինացումը։ Մուտացիանեն կարող են առաջանալ բազմաբջիջ օրգանիզմների ցանկացած հյուսվածքի բջիջներում և նրա զարգացման տարբեր փուլերում։ Մուտացիաներն զարգանում են չհասունացած և հասունացած սեռական բջիջներում` գեներատիվ մուտացիա, իսկ մյուս հյուսվածքներում` սոմատիկ։

  • ուռուցքներ և ուռուցքածիններ

Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Բարորակ ուռուցքներին բնորոշ է տարածուն աճը, որի հետևանքով ճնշվում են, երբեմն հետաճում են հարևան հյուսվածքները: Բարորակ ուռուցքներն ունենում են պատիճ, չեն ճյուղավորվում, բայց կարող են վտանգավոր լինել իրենց տեղադրությամբ: Օրինակ՝ գլխուղեղի բարորակ ուռուցքը ճնշում է նրա որևէ բաժինը և խանգարում կենսական կարևոր գործառույթները: Չարորակ ուռուցքները ներաճում են շրջապատող հյուսվածքների մեջ և քայքայում դրանք: Այդպիսի դեպքերում արյան անոթները վնասվում են, և նրանց մեջ կարող են թափանցել ուռուցքային բջիջներ, որոնք այնուհետև, արյան հոսքով տարածվելով օրգանիզմում, կարող են տարբեր օրգաններում և հյուսվածքներում առաջացնել ճյուղավորումներ:  Ուռուցքների առաջացումն ընթանում է աստիճանաբար`մի քանի փուլերով: Չարորակ ուռուցքին անմիջապես նախորդող տարաճումները կոչվում են նախաուռուցքային կամ նախաքաղցկեղային: Հայտնի է ուռուցքների ավելի քան հինգ հարյուր տեսակ, որոնց անվանում են հյուսվածքի, օրգանի կամ բջջի տեսակի անվանը հունարեն «ոմա» բառն ավելացնելով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s