Քիմիա. ԱԶՈՏ-ՖՈՍՖՈՐ

«Ազոտ։ Ֆոսֆոր»

Նախագծի բովանդակությունը   

  • 5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը։
  • Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների կառուցվածքը։
  • Ազոտ. ազոտի օքսիդները. ազոտական թթուն և նրա աղերը։
  • Ֆոսֆորի պարզ նյութերը`կարմիր և սպիտակ ֆոսֆոր։ Օրթոֆոսֆորական թթուն և նրա աղեը։
  • Ազոտական և ֆոսֆորական  պարարտանյութեր։

Ազոտը 5-րդ խմբի 7–րդ տարրն է, քիմիական նշանը՝ N, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067: Ազատ վիճակում անհամ և անհոտ գազ է, ջրում վատ է լուծվում։

Ֆոսֆորը քիմիական տարր է, որի նշանն է P։ Գտնվում է տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբում։ Կարգահամարը՝ 15, ատոմական զանգվածը՝ 30,97376։

ՖՈՍՖՈՐԻ ԱԼՈՏՐՈՊ ՁԵՎԵՐԸ

Ֆոսֆորի երկու կարևոր ալոտրոպ ձևերն են՝ սպիտակ ֆոսֆորը և կարմիր ֆոսֆորը։ Սև ֆոսֆորն ստացվում է սպիտակ ֆոսֆորը բարձր (շուրջ 1200 մեգապասկալ) ճնշման տակ տաքացնելիս։

ԱԶՈՏԱԿԱՆ ԹԹՈՒՆ

Ազոտական թթուն շատ ուժեղ միահիմն թթու է և ջրում գրեթե լրիվ դիսոցվում է: Ազոտական թթուն, ինչպես և մյուս թթուները, փոխազդում է հիմքերի, հիմնային օքսիդների, աղերի (կարբոնատների, սուլֆիտների ու սիլիկատների) հետ: Ազոտական թթուն մետաղների հետ յուրահատուկ կերպով է փոխազդում, մյուս թթուների նման ջրածին չի անջատում, այլ անջատում է ազոտի օքսիդներ, ամոնիակ (ամոնիումի նիտրատ) կամ ազատ ազոտ։ Նշանակում է՝ այս դեպքում վերականգնվում է ոչ թե ջրածինը, այլ ազոտը, որի օքսիդացման աստիճանը +5-ից կարող է նվազել մինչև Մետաղների հետ ազոտական թթվի փոխազդեցության այս կամ այն ձևը կախված է թթվի կոնցենտրացիայից ու փոխազդող մետաղի ակտիվությունից։ Ազոտական թթվի մոլեկուլի անկայունությունը կարևոր առանձնահատկություն է։ Ջրային լուծույթում այդ թթուն համեմատաբար ավելի կայուն է։ Մինչդեռ 98% զանգվածային բաժնով ազոտական թթուն անկայուն միացություն է, լույսի ազդեցությամբ քայքայվում է:

ԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ՝

Ազոտական պարարտանյութերը անօրգանական և օրգանական ազոտ պարունակող միացություններ են, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Հանքային ազոտային պարարտանյութերի թվին են պատկանում ամիդային, ամոնիակային և նիտրատային պարարտանյութերը։ Ազոտային պարարտանյութերը հիմնականում ստանում են սինթետիկ ամոնիակից։ Ազոտի միացությունների պատճառով հաճախ սահմանափակում է մշակաբույսերի աճը և դրա համար էլ ազոտային պարարտանյութերն ունեն մեծ դրական ազդեցություն։

Ֆոսֆորային պարարտանյութերը անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ են, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Ֆոսֆորի պակասի կամ բացակայության պայմաններում բույսերը ի վիճակի չեն աճելու նորմալ եղանակով։ Հողում ֆոսֆորի քիչ քանակությունը ազդում է հատկապես հացահատիկային բույսերի բերքի վրա։ Տարբերակված են ֆոսֆոր պարունակող պարարտանյութերի մի քանի տեսակներ.

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՀՈՂԻՆ ՏԱԼԻՍ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ

Բույսերին անհրաժեշտ սննդատարրերի պակասը հողում լրացվում է պարարտանյութերի միջոցով։ Պարարտանյութերն այն նյութերն են, որոնք կիրառվում են բույսերին սննդանյութ տրամադրելու համար, հողի հատկությունները կամ էլ հողում ապրող օգտակար միկրոօրգանիզմների գործունեությունը բարելավվելու համար։

ՆԻՏՐԱՏԱՅԻՆ ԱՂԵՏԸ

1970-ականներին օգտագործվում էր նիտրատ՝ որպես պարարտանյութ, և շատ մարդիկ թունավորվում էին դրա պատճառով։ Այդպես էլ այդ թունավորվելու աղետը կոչեցին նիտրատային աղետ։

Թեմատիկ  հարցեր և վարժություններ.    

1. Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

Մենդելեևի պարբերական աղյուսակի 5-րդ խմբի գլխավոր ենթախմբում ընդգրկված են N, P, As, Sb, Bi տարրերը՝ ազոտը, ֆոսֆորը, արսենը, ծարիրը և բիսմութը։

2. Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. ..

Ֆոսֆորի մոտ ավելի ուժեղ է արտահայտված  ոչ մետաղական հատկությունները, որովհետև ֆոսֆորի էլեկտրաբացասականությունը ավելի քիչ է, քան ազոտինը։

3. Ազոտը  և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր. ինչո՞ւ. …

Ազոտ և ֆոսֆոր կան նաև մարդու օրգանիզմում։

Կենսական տարրեր են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր և ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը: Ազոտը և ֆոսֆորն ունեն այդպիսի հատկություններ և համարվում են կենսական տարր:

4. Ւ՞նչ  պայմաններ են  անհրաժեշտ. բույսի աճի համար….

Բույսի բնականոն աճի համար հարկավոր է հատուկ խնամք, որն էլ պահանջում է ջուր, հող և արևի լույսը։

5. Ւ՞նչ  է  պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Պարարտանյութերն այն նյութերն են, որոնք կիրառվում են բույսերին սննդանյութ տրամադրելու համար, հողի հատկությունները կամ էլ հողում ապրող օգտակար միկրոօրգանիզմների գործունեությունը բարելավվելու համար։ Ես գիտեմ երեք տեսակի պարարտանյութ՝ օրգանական, հանքային և բակտերիական։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s