20-րդ դարավերջի հայ գրականություն. Պոեզիա

Կարդացել եմ Համո Սահյանի «ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ» ստեղծագործությունը: Կարդալիս հասկացա, որ ստեղծագործությունը երկու զույգերի մասին էր, մի տեղ՝

«Խառնվեցին երկու “ես”
Ու դարձան մեկ՝ “ես ու դու”,
Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու:»

երևում է նրանց սիրը, ես անգամ պատկերացրեցի: Այս մասը կարդալուց հետո մտածում էի, որ նրանք բաժանվելու էն մի հատվածում…և այդպես էլ եղավ, նրանց վերջում բաժանվեցին՝

«Ու բախվեցինք մեկ-մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք, թե ինչու,
Եվ չիմացանք, թե ինչպես:»

Այս ստեղծագործությունը ըստ ինձ՝ ավարտված սիրո մասին էր, քանի որ նրան սկզբից իրար սիրել են, բայց ցավոք ստեղծագործության վերջում նրանց սերը ավարտվում է…Եվ չգիտես ինչու: Այդ պատճառով ես այս ստեղծագործությունը կերանգավորեի՝ սևով: Նաև մայրիկս էլ ասում էր, որ երանգավոր էմ երկու գույնով՝ կարմիր և սևով, քանի որ սկզբում սեր էր, իսկ վերջում բաժանություն: Մեկ էլ, որպես բնական զգացողություն ստեղծագործության համար կընտրեի թախիծ, քանի որ բանաստեղծությունը ըստ ինձ՝ տխուր վերջաբան ուներ:

 

Կարդացել եմ նաև՝ Վահան Տերյանի «ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ» ստեղծագործությունը: Ստեղծագործությունը մի տխուր մարդու մասին էր, ում կյանք է ներխուժել մի էյակ(այս մասում է երևում՝ «Գարնան անուշ աղմուկով, Գարնան երգով դու եկար. Փայլով, փառքով ու շուքով, Խնդությունով խելագար…»), իր հետ բերելով գարնան անուշ երգն ու աղմուկները(երևում է այս մասում՝ «Սիրտըս լիքն էր մութ մեգով, Սիրտըս թույլ էր ու տկար, Գարնան անուշ աղմուկով, Գարնան երգով դու եկար…»):

Այս ստեղծագործությունը կարծես մի գարնան շունչ էր հաղորդում, քանի որ Վահան Տերյանը շատ սիրուն է նկարագրել գարունը, այնպես, որ կարդալուց իսկական գարուն ես պատկերացնում: Ստեղծագործությունը կերանգավորեի՝ վառ գույներով, քանի որ ուրախ զվարթ բանաստեղծություն է: Նաև, որպես բնական զգացողություն կընտրեի խինդը:

 

Կարդացի նաև՝ Պարույր Սևակի «ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ» բանաստեղծությունը: Բանաստեղծությունը մայրերի մասին էր, իսկ ավելի ճիշտ՝ մոր ձեռքերի, որոնք ինչե՜ր ասես, թե չեն արել և չեն տեսել:

Բանաստեղծությունը ինչպես հասկացա՝ մայրական սեր է հաղորդում: Բանաստեղծությունը կերանգավորեի՝ սպիտակ, քանի որ սպիտակ կարծես մաքրություն լինի, իսկ այս բանաստեղծությունը շատ մաքուր էր: Բանաստեղծությանը որպես բնական զգացողություն կընտրեի՝ երջանկություն, քանի որ երջանիկ ենք, որ այսպիսի լավ ու հեգատար մայրեր ունենք:

 

Ստեղծագործությունները կարդալիս շատ լավ տպավորություններ ստացա: Շատ լավն էին: Վահան Տերյանին ճանաչում էի ինչպես տխուր մտքեր ունեցող բանաստեղծ, բայց այս ստեղծագործությունը ինձ միայն խինդ ու ծիծաղ պարգևեց, քանի որ շատ լավն էր, իսկը գարնան վերաբերյալ ստեղծագործություն էր: վահան Տերյանից, իմ կարդացած ստեղծագործության մեջ նա այդպիսին չէր…չգիտեմ…կամ էլ ես եմ սխալ հասկացել: Պարույր Սևակը շատ է սիրում գրել մայրերի մասին բանաստեղծություններ, իմ վերցրածը բացառություն չէր: Այդ բանաստեղծությունը կարծես ինձ մի պահ երջանկացրեց, մի տեսակ հասկացա մոր հոգատարությունը, սերը իրենց զավակների նկատմամբ, ճիշտ է, մինչ կարդալն էլ գիտեի, բայց կարդալուց հետո այդ ամենը ավելի լավ պատկերացրեցի: Ինչ մնում է Համո Սահյանին, նրա պատմվածքը տխուր էր, բայց ես նրա գրելաոճին և մտքերի, դե չեմ կարող ասել, որ լիովին գիտեմ, բայց նրա ստեղծագործությունները շատ եմ կարդացել: Չեմ կարող ասել, որ նա տխուր մտքեր ունի, քանի որ մի ստեղծագործություն ունի, որ տխուր է և ունի էլ նայև, որ ուրախ են: Նաև ունի ստեղծագործություններ, որոնք պարունակում են՝ և՛ տխրություն, և՛ ուրախություն, որոնք կարդալիս կարծես տեղ-տեղ տխրում ես, տեղ-տեղ էլ տխրում: Մի խոսքով…Մենք շատ լավ բանաստեղծներ ենք ունեցել:

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s