Տնային կալանքի մեկ շաբաթ

Այս վերջի շաբաթների ընթացքում դասերը ավելի կազմակերպված ենք անում: Արդեն հասկացել և հարմարվել ենք Microsoft Teams ծրագրին: Ամեն ինչ հասկանալի է, տեխնիկական խնդիրները կարծես թե աննկատելի են և հազվադեպ: Հարմար է աշխատելը, չնայած, եթե համեմատենք իրական կյանքում(ոչ վիրտուալ) դասերին կասեմ, որ իրական կյանում ավելի հարմար է դաս անցկացնելը, դե չնայած իրականը վիրտուալի հետ համեմատելը մի տեսակ անիմաստ է, քանի որ ոնց կարող է վիրտուալը իրաիկանից ավելի հարմար լինել: Բայց դե ոչ մի թերություն չեմ նկատել, առցանց աշխատելն էլ է հաճելի:

Նաև այս շաբաթ նայել եմ շատ ֆիլմեր, որոնք շատ լավն էին: Ինչ մնում է գրքերին, այդքան շատ չեմ կարդում, քանի որ չեմ սիրում կարդալ, բայց դե կարծում եմ կկարդամ գոնե մի քանի հատ:

Անկեղծ ասած՝ ամեն օր, երբ արթնանում եմ և հասկանում, որ աշխատանքային օր է ու ես դասի չեմ մի տեսակ վատ ոնց որ լինի, ամեն օր ուզում եմ դասի գնամ, դպրոցում հետաքրքիր է անցնում ընկերներիս հետ: Հա…Նաև ընկերներիս եմ շատ կարոտել, վիրտուալ նրանց հետ շփվելը մի տեսակ այն չէ, իրական ջերմ շփումը ըստ ինձ՝ ոչինչ չի փոխարինի:

Շաբաթները անցնում են, իսկ մենք անգամ չենք կարողանում եղանակը վայելել, այս գեղեցիք գարունը, ամենապայծառ և բուրավետ սեզոնը, մենք ցավոք կորցնում ենք: Վատ է իհարկե, որ միշտ տանն ենք դուրս չենք գալիս, բայց չպետք է մոռանանք, որ սա անում ենք մեզ և մեր առողջության համար: Մեկ-մեկ ուզում եմ ամեն ինչ անտեսել և դուրս գալ զբոսնելու քաղաքով մեկ, կամ այցելել ընկերներիս տուն նրանց տեսնելու և նրանց հետ շփվելու համար: Չգիտեմ…դժվար է, բայց կարծում եմ ամեն ինչ կհաղթահարենք և ամեն ինչ լավ կլինի…

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s