Գրականություն. Կարդում ենք տարածաշրջանային գրականություն

Առաջին պատմվածքից առանձնացրել եմ հետևյալ նախադաությունը՝ «Բայց քո մահով միայն դու չես մեռել, պիտի իմանայիր, որ ես ու մայրդ մեզ մնացած կյանքում մարմանդ կրակի վրա պիտի այրվենք– խորովվենք»։ Չեմ կարող ասել, որ սա հետաքրքիր նախադասություն է, բայց ընտրել եմ, քանի որ իսկապես համաձայն եմ: Լինում են պահեր, երբ մենք առանց մտածելու՝ ծնողների և մեր մասին, անում ենք անմտածված քայլեր(դա ըստ ինձ՝ սխալ է, բայց մեկ-մեկ անհրաժեշտ):

Երկրորդ պատմվածքը կարդալուց հետո, այդ պատմվածքից ոչ մի հետաքրքիր նախադասություն՝ մեջբերում, ես չունեցա: Քանի որ պատմվածքն էլ ինձ դուր չեկավ:

Երրորդ պատմվածքի մեջ մի մաս ինձ դուր եկավ: Այդ մասը սկսվում էր՝ «Ուզում էի Մոխրոտիկ, Քնած գեղեցկուհի ու Սպիտակաձյունիկ լինել», վերջանում՝ «Ա՜խ, ինչ երջանիկ եմ ես…»-ով: Շատ հետաքրքիր և ծիծաղելի երազանքներ ուներ այդ աղջիկը(կինը), քանի որ այդ ամենը կարդալուց հետո քեզ հարց ես տալիս՝ «որ այդ ամեն ինչը լիներ, բա դու ի՞նչ պետք է անեիր»: Ըստ ինձ՝ նրա ասածները երազում են հիմիկվա պատանիները, ինչու ոչ, նաև՝ բոլոր կանայք: Բայց ըստ ինձ՝ այդ ամենը, որ լիներ, ապրելը ձանձրալի կլիներ: Չեմ պակերացնում, թե օրվա մեջ ի՞նչով պետք է նրանք զբաղվեին: Պարկեի՞ն: Միգուցե մուլտֆիլմեր, կամ սերիալնե՞ր դիտեյին: Թե՞ փողոցներով, խանութներով թափառեին: Մեկ է չեմ պատկերացնում…


Առաջին պատմվածքը կարդալով՝ նկատել եմ, որ այս ընտանիքի անդամները միմյանց խղճում էին…Ու՜… ճիշտն ասած, չհասկացա՝ ինչու: Մարդիկ շատ դեպքերում միմյանց խղճում են, խղճում առանց օգնելու, ապա ո՞րն է դրա իմաստը: Մարդուն ստորացնե՞լը…Մեկ է, կյանքում չեմ հասկանա:  Պատմվածքը հայրենասիրության մասին էր, և ես տղայի արած քայլը սխալ համարել չեմ կարող, քանի որ ինչ արել է, նա իր ազգի և հայրենիքի անունը բարձր պահելու համար է արել: Բայց մեկ է, մարդ իր մեջ մի՜ փոքր ինքնասիրություն պետք է ունենա, որը տղայի մեջ չկար, այդ պատճառով էլ նա այդպիսի քայլի էր գնացել: Հոր մասին կարող եմ ասել, որ նա մտածում էր իր և իր ընտանիքի մասին, ավելի ճիշտ, ամենաշատը իր տղայի: Այդ պատճառով նա իր տղային խղճում էր, խղճանքից էլ սկսում էր մտածել իր տղայի անվտանգության և կյանքի մասին:

Երկրորդ պատմվածքը ինձ համար՝ անհասկանալի էր: Կարծես չհասկացա, թե ինչի համար էր գրված: Այդ պատճառով այս պատմվածքը ինձ դուր չեկավ և ինչ-որ բան էլ չեմ կարող ասել(դրա շուրջ կարծիքս հայտնել):

Երրորդ պատմվածքը լավն էր, հետաքրքիր, տեղ-տեղ էլ ծիծաղելի: Ինձ դուր եկավ: Մարդու վարքագծի մասին ինչ-որ բան ասել չեմ կարող, միայն կավելացնեմ, որ հերոսի երազանքները նորից եմ ասում, բայց ըստ իս՝ շատ ձանձրալի էին: Քանի որ չեմ պատկերացնում կյանքը այդպիսի «հաճույքներից» հետո, բայց հետաքրքրության համար կուզեի գոնե մեկ օր այդպիսի կյանք ունենայի: Պատմվածքի վերջին հատվածը իմ մեջ մութ մնաց, չհասկացա, թե ինչ եղավ: Ըստ իս՝ նորմը մարդն է սահմանում, քանի որ ամեն մարդ իր տեսանկյունը ունի, որից էլ արդեն կարելի է ասել, որ ամեն մարդ իր նորմերը ունի: Նույնը կարող եմ ասել նաև «չգրված օրենք»-ի մասին, «չգրված օրենքը» այն է, երբ դու քեզ համար օրենք ես ստեղծում, և այդ օրենքը միշտ պահպանում ես(կամ ոչ միշտ):

Պատմվածքները լավն էին, ինձ դուր եկան: Ճիշտ է, բացի երկրորդից, բայց մյուս երկուսը հետաքրքիր էին: Եթե պատվածքների հրատարակչության ամիս/ամսաթիվ/թվականը գրած չլիներ, կկարծեի, թե դրանք այս քանի տարիների ընթացքում են հրատարակվել: Քանի որ գրելաձևը, ոճը և թեմաները(թեմաների մեջ առաջին պատմվածքը չի մտնում) լռիվ այս դարի է: Մի տեսակ զգացվում է, որ այս դարում ապրող մարդու մտքեր են: Մեկ էլ կավելացնեմ, որ ինձ շատ հետաքրքրիր էր ծանոթանալ հիմիկվա գրականությանը: Մի տեսակ հավես էր կարդալ այն, ինչը դու ինքդ տեսնում և նկատում ես:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s