Աշխարհագրություն. հեռավար դպրոց. 02.03.2020

ՀՀ տնտեսությունը

 

Վառելիքաէներգետիկ համակարգ

Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008 թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979 թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան։ Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում։ Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը։

Հայաստանը նավթի պաշարներ չունի։ Նավթի պահանջարկի մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից։ Խորհրդային ժամանակներում, վառելիքը փոխադրվում էր Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղիղ երկաթգծով, սակայն Աբխազիա-Վրաստան սահմանի փակվելուց ի վեր վառելանյութը Սև ծովով տեղափոխվում է Վրաստան, որտեղից Հայաստան է ճանապարհվում երկաթուղային վագոններով։ Հայաստանում նավթի պահանջարկը սահմանափակ է, հիմնականում արևելքից Ադրբեջանի և արևմուտքից Թուրքիայի կողմից շրջափակման պատճառով։

Հայաստանի էներգիայի սպառման ընդհանուր ծավալի մեջ բնական գազը մեծ մասնաբաժին ունի՝ հաշվարկվում է 50%։ Հայաստանը իր բնական գազի ողջ ծավալը ստանում է Ռուսաստանից։ Հայաստանի բանական գազի ներմուծման և բաշխման մենաշնորհը պատկանում է Հայռուսգազարդին։

Հայաստանի ջերմաէլեկտրակայանը օգտագործում է բնական գազ, դարձնելով Հայաստանը (ներկայումս) էներգետիկ կախյալ Ռուսաստանից ներկրվող գազից։ Ավելին, բնական գազը երկրի ձմեռային ջեռուցման գլխավոր միջոցն է։

Հայաստանն ունի էլեկտրակայանի արտադրության զգալի ներքին ռեսուրսներ։ 2006 թ. ոչ-ջերմային ներքին էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվում էր ընդհանուր արտադրվող էլեկտրաէներգիայի, 76% -ը։ ատոմայինը՝43% -ը և հիդրոէլեկտրաէներգիան՝ 33%-ը։ 2002 թ. այդ թվերը հետևյալն էին, 56%, 32% և 26%։ Հայաստանը ընդհանուր առմամբ ունի 11 էլեկտրակայաններ և 17 ենթակայաններ։

Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, որ կառուցվել է 1979 թ., ունի նախնական դրվածքային 815 ՄՎտ հզորություն, թեև նեկրայումս միայն մեկ բլոկն է գործում 407.5 ՄՎտ։ 2006 թ. ատոմակայանը ապահովում էր երկրի էներգիայի 42.9%-ը։ Միջուկային վառելիքը բերվում է Ռուսաստանից և այնուհետև Երևանից տեղափոխել ատոմակայան, քանի որ Թուրքիայի հետ սահմանը փակ է։

2010 թ. ապրիլին ջերմաէլեկտրակայանը, ապահովում էր Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ-երրորդը

2010 թ. ապրիլին բնական գազով աշխատող ջերմային նոր էլեկտրակայան բացվեց Երևանում։ Այն անկախությունից հետո կառուցված ամենախոշոր էներգետիկ օբյեկտն է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s