Գրականություն. 02.24.2020

  • Կարդա «Աղավնու վանքը» բալլադը։
  • Տեղեկություններ գտիր Լենկ Թեմուրի և Աղավնավանքի (Հայրավանքի) մասին։

Լենկթեմուրը ծնվել է ապրիլի 9, 1336 թվականին։ Նրա անունը իր մայրենի լեզվով չաղաթայերենով նշանակում է «երկաթ»։ Նա եղել է մոնղոլական ցեղերից բարլասների անդամ, որը շատ առումներով թյուրքացել է։ Պատանեկության տարիներին Թեմուրը ուներ հետևորդների փոքր մի խումբ, որը հարձակվում էր ճանապարհորդների վրա՝ հատկապես հափշտակելով ոչխարներ, ձիեր և խոշոր եղջերավոր այլ անասուններ։  Լենկթեմուրը արշավանքներ է սկսել դեպի Արևմտյան, Հարավային և Կենտրոնական Ասիա, Կովկաս և Ռուսաստանի հարավ, այնուհետև իբրև մուսուլմանական աշխարհի ամենահզոր ղեկավար՝ նա պարտության է մատնել Մամլուքների սուլթանությանը՝ առաջանալով դեպի Օսմանյան կայսրություն և անկում ապրող Դելիի սուլթանություն։ Այս նվաճումների արդյունքում Լենկթեմուրը ստեղծել է Թեմուրյանների կայսրությունը, որը, սակայն, նրա մահից կարճ ժամանակ անց մասնատվել է։ 1400 թվականին Լենկթեմուրը գրավել է քրիստոնեական Հայաստանն ու Վրաստանը։ Ողջ մնացած բնակչությունից շուրջ 60,000 հոգի ստրկության է մատնվել, իսկ շատ շրջաններ պարզապես անմարդաբնակ են դարձել։ Լենկթեմուրը ստեղծել էր մի կայսրություն, որը ձգվում էր մերօրյա Թուրքիայի հարավարևելքից, Սիրիայից, Իրաքից և Իրանից մինչև Կենտրոնական Ասիա՝ ընդգրկելով Ղազախստանը, Աֆղանստանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Պակիստանը և հասնել է մինչև Քաշգար՝ Չինաստան։ Լենկթեմուրի նվաճողական քաղաքականության արդյունքում մահացել է 17 միլիոն մարդ, սակայն այս թիվը ստուգել հնարավոր չէ


Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։ Աղավնավանքը 12 — 13-րդ դարերի կիսաավեր հայկական վանքային համալիր է, Հայաստանի Տավուշի մարզի համանուն գյուղում։ Հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։ Գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի ծառատեսակով։

  • Համեմատիր «Թագավորն ու չարչին» և «Աղավնու վանքը» բալլադները։

Լենկթեմուրը, ըստ ինձ՝ նա էշի վրայից ընկած էր, մի քնած կերպար, վերջում էլ ինչպես արդեն կարդալուց հասկացել էի նա տուժեց: Ինչ մնում է Շահ-Աբաս արքային, նա շատ խելացի էր, նա անգամ խորամանկորեն հագնում էր չարչու շորեր և իր մասին մարդկանցից տեղեկություն էր հավաքում, ումից էլ վատ բան էր լսում սպանում էր: Բացի այդ համեմատություններից, կարող եմ ասել, որ մեկ էլ երկու տեղում էլ հայերի պատմության մասին էր և երկուսի իմաստներն էլ տարբեր էին:

  • Տեղեկություն գտիր բալլադի մասին։

Բալլադը գրվել է 1912 թվականին։ Հիմքում ընկած է մի ավանդություն, որը հիշատակվել է Ղազար Ջանկեցու «Գիրք աստվածաբանական, որ կոչի ցանկալի», Միքայել Չամչյանի «Պատմություն հայոց» գրքերում։ Թումանյանն առավելապես օգտվել է Չամչյանի գրքից, սակայն հաշվի է առել նաև Ա. Ֆոն Հաքստհաուգենի գրառած տարբերակը, որովհետև միայն այդ տարբերակում է հիշատակվել Սևանա լիճը իբրև գործողությունների վայր։ Ամբողջական ինքնագիրը մեզ չի հասել: Թումանյանի ընտանիքի արխիվում պահվող ինքնագրի թերթիկների վերևի մասերը պատռված են:

  • Գրառում արա այս ստեղծագործության շուրջ։

Այդքան շատ գրառումներ չունեմ, բայց կարող եմ ասել, թե ինչ եմ հասկացել ստեղծագործությունից: Լենկթեմուրը իր զորքով հասնելով Սևանա լիճ, գերի առավ հազարավոր հայերը: Իսկ Հայր Օհանը աղոթքով իր աստծո հանդեպ հավատի օգնությամբ, բոլոր գերիներին դարձրեց աղավնի և ազատեց նրանց

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s