Քիմիա. նախագծեր

on

Նախագիծ 1՝

1. Ջրածնի իզոտոպները և նրանց բաղադրությունը՝

Իզոտոպները միևնույն քիմիական տարրի ատոմներն են, որոնց միջուկի լիցքը նույնն է, սակայն միջուկում ունեն տարբեր թվով նեյտրոններ, հետևաբար՝ տարբեր զանգվածներ: Ջրածնի իզոտոպները՝ պրոտիում (1p, 0n) 1e, դեյտերիում (1p, 1n) 1e և տրիտիում (1p,2n) 1e:

2. Որոշել հարաբերականությունը:

M(H2O)=Ar=(H)*2+(O)=2+16=18

M(D2O)=Ar=(D)*2+(O)=4+16=20

M(T2O)=Ar=(T)*2+(O)=6+16=22

3. Որոշել գերծանր ջրի զանգվածը:

M(T2O)=2*3+18=24

4. Ինչու է ջրածինը համարվում տիեզերքի համար մեկ տարրը:

Համարվում է համար մեկ տարրը, որովհետև տիեզերքում կան անթիվ աստղեր, որոնց մեջ էլ կա մեծ քանակով ջրածին:

Անհատական-հետազոտական  աշխատանք՝ <<Ջրածինը  որպես  ապագայի  վառելանյութ>>

Ջրածինը տիեզերքի ամենատարածված տարրն է։ Ջրածին գազը թունավոր չէ և օժտված է մեծ ջերմատվությամբ։ Դրա մեկ գրամի այրումից ստացվում է 120 կՋ ջերմություն, մինչդեռ նույն քանակի բենզինից՝ միայն 46 կՋ։ Ընդ որում՝ մթնոլորտն աղտոտող ոչ մի վնասակար նյութ չի առաջանում, որն անխուսափելի է վառելիքի ցանկացած այլ տեսակի պարագայում։ Ջրածինը էկոլոգիապես մաքուր և իդեալական վառելանյութ է, միակ վերջանյութը ջուրն է։ Այն հեշտությամբ կարելի է տեղափոխել և բաշխել սպառողներին սովորական խողովակաշարով, որոնցով այսօր տեղափոխվում է բնական գազը։

Խոսակցությունները էկոլոգիապես ավելի մաքուր վառելիքի մասին արդեն ընդանում են մի քանի տասնամյակ, բայց այդպես էլ այն շարունակում է մնալ միայն խոսակցություններ: Ի՞նչն է, սակայն, խանգարում ջրածնի՝ որպես մաքուր վառելիքի ավելի լայն կիրառությունը։ Գլխավոր խոչընդոտը վառելիքի մյուս տեսակների համեմատությամբ ջրածնի բարձր ինքնարժեքն է։ Այժմ այն հիմնականում ստանում են նավթից, բնական գազից և քարածխից:

Ջրածինը չեն օգտագործում, որպես վառելանյութ պատճառաբանելով, որ այն պայթունավտանգ է և նման նյութով մեքենան լիցքավորելը իրենից մեծ վտանգ է ներկայացնում: Ապագայում կարելի է պատրաստել մի սարքավորում, որը կարող է ջրից բաժանել ջրածինը և այն օգտագործել:

Այն, որպես վառելանյութ օգտագործելը շատ հարմարավետ կլինի, եթե իհարկե հարյուր տոկոս ապահովագրությամբ լուծվի պայթունավտանգության հարցը: Այդ դեպքում ջրածինը կարող է իդեալական վառելանյութ լինել ապագայում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s