Հայոց լեզու. 19.20.2020

1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Գարուն է՝ մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը՝ վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
-Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

2. Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։

Հանրահայտ – աշխարհահռչակ

Թռչուն – հավք

Զարդարված – պճնված

Առավոտ – վաղորդայն

Սյուք – հով

Ունկ – ականջ

3. Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

Աշխարհահռչակ

4. Գտիր մեկ ածանցավոր բառ։

Երջանկություն

5. Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

Երջանկության – ա ներքին

Գարնան – ան արտաքին

6. Տեքստից գտիր անկանոն բայերը։

Բերել, տեսնել, առնել:

7. Տեքստից գտիր սոսկածանցավոր բայերը։

Բռնել, առնել, տեսնել։

8. Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։

Գարուն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s