Ֆիզիկա. Մագնիսականություն

on

Մագնիսականություն, մագնիսական փոխազդեցությամբ պայմանավորված երևույթների համախումբ։ Այդ փոխազդեցությունը մակրոսկոպիկ մասշտաբներով դրսևորվում է էլեկտրական հոսանքների, հոսանքի և մագնիսի, ինչպես նաև մագնիսների միջև։ Ավելի ընդհանուր ձևով մագնիսականությունը կարելի է սահմանել իբրև լիցքավորված շարժվող մասնիկների փոխազդեցության հատուկ տեսակ, որն իրագործվում է մագնիսական դաշտի միջոցով։

Մագնիսական դաշտը էլեկտրական դաշտի հետ միասին մատերիայի էլեկտրամագնիսական տեսակի հիմնական բնութագիրն է, սակայն դրանք լրիվ սիմետրիկ չեն։ Եթե էլեկտրական դաշտի սկզբնաղբյուրը էլեկտրական լիցքերն են, ապա մագնիսական դաշտ ստեղծող մագնիսական լիցքեր առայժմ բնության մեջ չեն հայտնաբերվել։ Մագնիսական դաշտի աղբյուրը շարժվող էլեկտրական լիցքերն են՝ էլեկտրական հոսանքը։ Ատոմական մասշտաբներում գոյություն ունեն տարրական մասնիկների մագնիսական հատկությունները պայմանավորող երկու տեսակ միկրոհոսանքներ. ուղեծրային, որը կապված է մասնիկների ծանրության կենտրոնի համընթաց շարժման հետ, և սպինային, որը որոշվում է մասնիկների ներքին կառուցվածքով։

Մագնիսականությունը լայն կիրառություն է գտել ժամանակակից գիտության և տեխնիկայի բազմազան բնագավառներում։ Մեր օրերում նյութի մագնիսական հատկությունների ուսումնասիրման հիման վրա հաջողվել է ստեղծել նոր տեսակի մագնիսական նյութեր, որոնք օգտագործվում են էլեկտրատեխնիկայում, ռադիոտեխնիկայում և ավտոմատիկայում։ Նյութի մագնիսական հատկությունների ուսումնասիրման համար մշակված հզոր մեթոդները հնարավորություն են տվել ստանալու որակապես նոր տեղեկություններ ատոմական մակարդակով տեղի ունեցող փոխազդեցությունների մասին։ էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանսի, միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդները, Մյոսբաուերի էֆեկտը լայն կիրառություն ունեն պինդ մարմնի ֆիզիկայում, քիմիայում, կենսաբանության և բժշկության մեջ։


Մագնիս՝ մագնիսացվածությամբ օժտված, այսինքն ՝ մագնիսական դաշտ ստեղծող մարմին, որն ընդունակ է ձգելու երկաթը, նիկելը և այլն։ Պատրաստում են մագնիսական երկաթաքարից, մագնիսակարծր նյութերից ՝ պայտի, ձողի ձևով։ Ազատ շարժվող մագնիսի (օրինակ՝ կողմնացույցի մագնիսական սլաքի) բևեռները միացնող գիծը Երկրի մագնիսական դաշտում ուղղվում է միջօրեականով։ Կիրառվում է տեխնիկայում ՝ իբրև հաստատուն մագնիսական դաշտի աղբյուր։ Օգտագործվում է նաև էլեկտրամագնիսներ։

Ամենապարզ և ամենափոքր մագնիսը կարելի է համարել էլեկտրոնը: Բոլոր մյուս մագնիսների մագնիսական հատկությունները պայմանավորված են դրանց մեջ էլեկտրոնների մագնիսական մոմենտով: Քվանտային դաշտի տեսության տեսանկյունից, էլեկտրամագնիսական փոխազդեցությունը փոխանցվում է առանց զանգվածի բոզոնով՝ ֆոտոնի միջոցով։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s