Վահան Տերյան

on

Առաջին մակարդակ

  • Կարդա տրված բանաստեղծությունները, խմբավորիր դրանք, պարզիր՝ քո խմբավորումը որքանով է համընկնում հեղինակի խմբավորման հետ։

 

  • «Երկու Նաիրի» ժողովածու՝

Որպես Լայերտի որդին, որպես

Իջնում է գիշերն անգութ ու մթին

Կարծես թե դարձել եմ ես տուն

  • Տխուր, երկրի մասին, ազգասիրական՝

ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Իմ խաղաղ երեկոն է հիմա

ԳԱՐՈՒՆ

ՄԻ ԽԱՌՆԷՔ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ

Fatum

  • Գտիր այդ բանաստեղծությունների մեջ ա) մակդիրները, բ)փոխաբերությունները, գ)համեմատությունները, դ)շրջադասությունները։

ա) Արքայական լեզու, բոցե վարդեր, հրահրուն վերքեր, պարզկա լեզու, նիրհող դաշտեր, սուրբ շշուկ, հրկեզ հոգի, սուրբ ուղի, խաղաղ երեկո, տարիներ կըսահեն, անհաստատ ու մոլոր օրեր, ազնիվ ու հին քարեր, հին երգ, անձև ստվերներ, անուրախ անհանգստություն, աղմկահեր կյանք, հիվանդ հոգի, անուշ տագնապ, պայծառ լեռ, արքայական խոսք, կախարդական շղթա, գեղագանգուր երազ, սրբազան մոմեր, կարոտավառ երազ:

բ) դրախտ է նորից իմ հոգում, գետից բարձրանում է մշուշ, իլիկը խոսում է անուշ, իջնում է գիշերն անգութ ու մթին, և այգը բացվում դառն ու մահահոտ, անունըդ թող փարոս լինի ինձ, գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք, աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար:

գ)  Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Բայց սիրտըս մաքուր, որպես ցորեն…

Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,

դ) է վառել, եմ լսում, է երազում, ես ասում, է թեքվում, ես հիշում, ես տեսել։

  • Կարծիքդ գրիր այդ բանաստեղծությունների մասին

Բանաստեղծությունները շատ լավն էին, կարդալով հասկանում էի Տերյանի ապրումները, մտքերը և այն ամենը ինչ կար իր ներսում: բանաստեղծություններից դուր եկան՝ Տխրություն, Իմ խաղաղ երեկոն է հիմա, Աշնան մեղեդի: Դուր են եկել նրանով, որ ուղակի տխուր են, իսկ ես սիրում եմ կարդալ մի բան, որը տխրության մասին է և բացի այդ, ըստ ինձ՝ տխուր բանաստեղծությունների մեջ, բանաստեղծները ավելի շատ են այսպես ասած հոգի դնում բանաստեղծությունների մեջ քան մնացածի:

  • Անգիր սովորիր այդ բանաստեղծություններից առնվազն 3-ը։
  1. Իմ խաղաղ երեկոն է հիմա
  2. Գարուն (Գարունը այնքան ծաղիկ է վառել)
  3. Fatum
  • Տերյանի կենսագրական կարևոր փաստերը դուրս գրիր քո բլոգում։
  1. Մի՞թե վերջին պոետն եմ ես
  2. Կարծես թե դարձել եմ ես տուն
  3. Տխրություն
  4. Իջնում է գիշերն անգութ ու մթին
  5. Իմ խաղաղ երեկոն է հիմա
  6. Որպես Լաերտի որդի
  7. Աշնան մեղեդի
  8. Գարուն (Գարունը այնքան ծաղիկ է վառել)
  9. Մի խառնեք մեզ ձեր վայրի….
  10. Fatum

Երրորդ մակարդակ

  • Կարդա Տերյանի հոդվածները (մասնավորապես «Հայ գրականության գալիք օրը», «Հոգևոր Հայաստան»): Տեսակետդ գրիր Տերյանի հոդվածների մասին։
  • Կարդա Տերյանի նամակները։ Փորձիր կառուցել Տերյանի կերպարը՝ ըստ նրա՝ տարբեր մարդկանց գրած նամակների։

Ես կարդացի Տերյանի նամակները, ուղարկված էին նրան՝ Անթառամ Միսկարյանին, Մարթա Միսկարյանին, Նվարդ Թումանյանին: Անթառամ Միսկարյանին ուղղված նամակը կարդալուց հետո հասկացա, որ Վահան Տերյանը շատ եսասեր մարդ էր: Իմ կարծիքով նա չէր հասկանում, որ ամեն մարդ իր ճաշակն ունի և ամեն մարդ չէ, որ իր գրած երգերը կամ երաժշտությունները պետք է հասկանա և ընդունի այնպես ինչպես նա է ընդունում: Վահան Տերյանը նախընտրում էր տխրությունը, նա ըստ ինձ՝ տխուր մարդ էր: Այն մարդիկ ովքեր նախընտրում են տխրությունը, այդ մարդկանց համար նրա գրածները հոգեհարազատ կլինեն: Իսկ նրանք՝ ովքեր նախընտրում են ավելի ուրախ երաժշտություններ, նրանց համար Տերյանի գրածները անգամ աչքի տակով անցկացնելու էլ չէ, բայց Տերյանը դա չէր հասկանում և ուզում էր, որ բոլորը իր բանաստեղծությունները և երաժտությունները հոգեհարազատ և լավը համարեն, այդ պատճառով էլ ես նրա հետ այդքան էլ համաձայն չեմ:


Մարթա Միսկարյանին ուղղված նամակը ըստ ինձ՝ շատ լավն էր, ինձ դուր եկավ: Նամակը սիրո մասին էր, նրա սիրո մասին կարծիքը, կարծես նույն իմ կարծիքը լիներ, ուղղակի մի քանի բառ փոխած և իր ձևով գրած: Կարդալով հասկացա, որ նա շատ կանաց հետ է հանդիպել, ծանոթացել և բաժանվել, որի պատճառը ըստ ինձ՝ նրա բնավորթության գիծն է: Հասկացա նաև, որ նրա սիրտը կոտրված էր, թե ինչից ճիշտ է այդքան էլ չհասկացա, բայց ինձ թվում է, որ պատճառը սիրո մեջ էր: Ըստ ինձ՝ Տերյանի պես մարդկանց սրտերը շատ փխրուն են, և նրանց սիրտը կոտրելը շատ հեշտ է, ամեն մի մանրուքից նրանք կարող են նեղանալ և իրենց վատ զգալ: Այդ պատճառով էլ ես կարծեցի, թե նրա սիրտը կոտրված էր:


Ինչ մնում է Նվարդ Թումանյանին ուղղված նամակին, կարող եմ ասել, որ ես այս նամակի շուրջ ոչ մի կարծիք չունեմ: Ըստ ինձ՝ կարծես մի անկապ և անիմաստ գրված նամակ լիներ:


Ամփոփելով կարդացածս կարող եմ ասել, որ Տերյանը շատ տխուր մարդ էր, թե բնավորությամբ, թե մտածելակերպով, և թե հոգով: Ես նրա բնավորությունը քննարկել չեմ կարող, ճիշտն ասած չեմ էլ ուզում, քանի որ կարծիքներն ու բնավորության գիծը իրենն է, և քննարկել դրանք պարզապես անիմաստ է: Ամեն մարդ էլ իր կարծիքն ունի և ամեն մեկինը, որ քննարկես մի անիմաստ բան կստացվի: Նաև չեմ կարող խորհուր տալ՝ արժ է կարդալ նրա բանաստեղծությունները, թե ոչ: ՈՒղղակի կասեմ, որ եթե դուք տխուր եք կամ ինչ-որ տխուր զգացողություն ունեք, նրա բանաստեղծությունները կարող եք կարդալ, իմ կարծիքով ձեզ դուր կգա…

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s