Հայոց լեզու. դեկտեմբեր

on

02.12.2019

Առաջադրանքներ

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։

Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։
Չէ՛, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։ Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։
Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ուխտադրժորեն խախտելու համար։
Երբ մտացածին պատկերներն անէացան, առօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։
Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, ոտքերը մտցրեց մույկերի մեջ։

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

Մանրազնին – մանրամասն՝ նուրբ զննությամբ կատարվող՝ կատարված, մանրակրկիտ

Գիրթ – շեշտակի

Ուխտադրուժ – ուխտը՝ դաշինքը դրժող՝ խախտող

Թեզանիք –  հագուստի թևի այն մասը, որ ծածկում է ձեռքը

Մույկ – ոտնաման

Հորձանք – հորդացած ջրերի արագ հոսանք

Ծխնի – հնատիպ դռների ներքևում և վերևում հատուկ ելուստ, որ ներքևից ագուցվում էր շեմի փոսիկի, իսկ վերևից դրանդիի մեջ, ճխան:

Մատուցարան – տախտակից կամ մետաղից պատրաստած հատուկ մեծ ափսե՝ ամանները և ուտելեղենը սեղանին մատուցելու համար:

3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն մանրազնին, կպարտադրի, առօրեական, թեզանիքներով բառերը։

Մանրազնին – ման-րա-զը-նին – 2 բաց, 2 փակ

Կպարտադրի – կը-պար-տա-դը-րի – 4 բաց, 1 փակ

Առօրեական – ա-ռօ-րե-ա-կան – 3 բաց, 2 փակ

Թեզանիքներով – թե-զա-նիք-նե-րով – 1 բաց, 4 փակ

4. Գտիր 1 բառ, որ ունենա ը-ի, 2 բառ՝ ու-ի, 3 բառ՝ ի-ի հնչյունափոխություն։

Մանրազնին – մանր – ը

Որոշմանը – որոշում – ու

Հանդգնի – հանդուգն – ու

Խստորեն – խիստ – ի

Կպատժի – պատիժ – ի

Ճռնչացող – ճռինչ – ի

5. Տեքստում գտիր մակերեսորեն, լայնախոհ, մեղմորեն, դանդաղ բառերի հականիշները։

Մակերսորեն – մանրազնին

Լայնախոհ – նեղմիտ

Մեղմորեն – խստորեն

Դանդաղ – հապշտապ

6. Բառակազմական վերլուծության ենթարկիր կարմրամորթ, նեղմիտ, ուխտադրժորեն, մատուցարան բառերը։

Կարմրամորթ – բարդ, կարմիր (արմատ) + ա (հոդակապ) + մորթ (արմատ)

Նեղմիտ – բարդ, նեղ (արմատ) + միտ (արմատ)

Ուխադրժորեն – բարդ ածանցավոր, ուխտ (արմատ) + ա (հոդակապ) + դրուժ (արմատ) + որեն (ածանց)

Մատուցարան – ածանցավոր, մատ (արմատ) + ույց (ածանց) + արան (ածանց)

7. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր:

Մի քանի – անորոշ դերանուն

Լուռ – ձևի մակբայ

Նայում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Հետո – ժամանակի մակբայ

Չէ – ժխտական վերաբերական

Այսօր – ժամանակի մակբայ

Այդ – ցուցական դերանուն

Ճանաչել – բայ, անորոշ, ուղղական, ներգործական, պարզ

Իրեն – անձնական դերանուն, երրորդ դեմք, հայցական հոլով, եզակի

Ոչ ոք – ժխտական դերանուն

Չի հանդգնի – բայ, ենթադրական ապառնի, ժխտական, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Որոշմանը – գոյական, տրական հոլով, ան արտաքին

Հասկանան – բայ, ըղձական ապառնի, երրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ

Ինչ – հարաբերական դերանուն

Այո – հաստատական վերաբերական

Կարշավի – բայ, ենթադրական ապառնի, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Խստորեն – ձևի մակբայ

Պայմանագիրը – գոյական, հայցական հոլով, ի արտաքին

Ուխտադրժորեն – ձևի մակբայ

Համար – կապ, հետադրություն

Երբ – հարաբերական դերանուն

Առօրեական – ածական, հարաբերական

Անհեթեթ – ածական, որակական, դրական

Մեջ – կապ, հետադրություն

Ճռնչացող – բայ, ենթակայական, չեզոք, պարզ

Ծխնիներով – գոյական, հոգնակի, գործիական հոլով, ու արտաքին

Հայտնեց – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Արծաթե – ածական, հարաբերական

Ընդոստ – ձևի մակբայ

Տեսնելով – բայ, անորոշ, գործիական, ներգործական, ածանցավոր

Հապշտապ – ձևի մակբայ

Երկար – ածական, որակական, դրական

Բաճկոնը – գոյական, հայցական հոլով, ի արտաքին

 

04.12.2019

Առաջադրանքներ

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։

Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մագբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիշ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա, ուր որ է, դուրս պիտի պոռթկար ակնակապիչից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։

Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը՝ երևակայական դաշույնը բռնած,՝ մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքիքն ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

Ջղային – նյարդային համակարգության հետ կապված, ջղերին հատուկ

Ջղագրգիռ – ջղեր գրգռող, նյարդայնացնող, նյարդային վիճակ ստեղծող

Ակնակապիչ – գանգի առջևի մասի այն փոսիկները, որոնց մեջ գտնվում են ակնագնդերը, ակնախոռոչ

3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն  հանդիսական, հայտարարվեց, մենախոսություն, երևակայական  բառերը։

Հանդիսական – հան-դի-սա-կան, 2 բաց վանկ, 2 փակ վանկ

Հայտարարվեց – հայ-տա-րար-վեց, 1 բաց վանկ, 3 փակ վանկ

Մենախոսություն – մե-նա-խո-սու-թյուն, 2 բաց վանկ, 3 փակ վանկ

Երևակայական – ե-րե-վա-կա-յա-կան, 3 բաց ցանկ, 3 փակ վանկ

4. Տեքստից գտիր հնչյունափոխված 3 բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևը։

Ջղային – ջիղ

Ոճրագործ – ոճիր

Կռվել – կռիվ

5. Տեքստում գտիր ավարտ, բառ, թուշ, շեղվել, հանցագործ բառերի հոմանիշները։

Ավարտ – վախճան

Բառ – խոսք

Թուշ – այտ

Շեղվել – ծռվել

Հանցագործ – ոճրագործ

6. Բառակազմական վերլուծության ենթարկիր համերգ,սառնասիրտ, հանդիսական, վերջին, մենախոսություն բառերը։

Համերգ – բարդ, համ (արմատ) + երգ (արմատ)

Սառնասիրտ – բարդ, սառն (արմատ) + սիրտ (արմատ)

Հանդիսական – ածանցավոր, հանդիս (արմատ) + ական (ածանց)

Վերջին – ածանցավոր, վերջ (արմատ) + ին (ածանց)

Մենախոսություն – բարդ ածանցավոր, մենա (արմատ) + խոս (արմատ) + ություն (ածանց)

7. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մոտենում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, ածանցավոր

Իսկ – համադասական շաղկապ

Կարծես – երկբայական վերաբերական

Արհամարհելով – բայ, անորոշ, գործիական, ներգործական, պարզ

Հանդիսականներին – գոյական, հոգնակի, տրական հոլով

Հայտարարվեց – բայ, սահմանական եղանակ անցյալ կատրյալ, երրորդ դեմք, եզակի, կրավորական, ածանցավոր

Վերջին – ածական, որակական, դրական

Ողբերգությունից – գոյական, եզակի, բացառական հոլով

Չէր ասել – բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, ժխտական, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Ամբողջ – որոշյալ դերանուն

Շունչը – գոյական, հայցական, եզակի

Պահած – բայ, հարակատար

Ակնապիշ – ձևի մակբայ

Դերասանին – գոյական, եզակի, տրական հոլով

Մյուս – ցուցական դերանուն

Ահա – ժամանակի մակբայ

Պիտի պոռթկար – բայ, հարկադրական անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Մեր – անձնական դերանուն, առաջին դեմք, հոգնակի, սեռական հոլով

Առաջ – տեղի մակբայ

Երկու – թվական, քանակական

Մեջ – կապ, հետադրություն

Երբ – ժամանակի մակբայ

Աջ – ածական, հարաբերական

Երևակայական – ածական, որակական, դրական

Այո – հաստատական վերաբերական

Ոչինչ – ժխտական դերանուն

Ոչ ոք – ժխտական դերանուն

Համոզել – բայ, անորոշ, ուղղական, ներգործական, պարզ

Տակ – կապ, հետադրություն

Փայլող – բայ, ենթակայական, չեզոք, պարզ

 

09.12.2019

1. Լրացրու բաց թողած տառերը

Տեքստ

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։
Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ. շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով. նա զարդարված էր բնական քարերով՝ հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիր խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի՝ դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։

2. Քեզ առաջին անգամ հանդիպած բառերը դուրս գրիր և գտիր դրանց բացատրությունները բառարանի օգնությամբ։

Արգասաբերություն – արգասիք բերող, արդյունավետ

Ներբողել – ներբողով գովերգել, ներբողական ստեղծագործությամբ երգել

Մույթ – հենարան, նեցուկ

Ժանեկազարդ – ասեղնագործված գործվածք

Խոյակ – սյան գլխին դրված քանդակազարդ քար, սյունագլուխ

Սուտակ – կարմիր գույնի թանկագին քար, կարմիր հակինթ

Շափյուղա – կանաչ կամ կապույտ թանկագին քար

Ականակիր – խավար, մութ

3. Գտիր է (ե)-ի, ը-ի, ու-ի և երկհնչյունի հնչյունափոխությամբ երկուական բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

երկնչյուն

ժանեկազարդ – ժանյակ

է (ե)

շինարարություն – շեն

ը

բարձրաքանդակ

որմնաքանդակ

ու

նրբագեղ – նուրբ

շքեղություն – շուք

4. Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստում։

Պարզ – քաղաք

Բարդ – զարմանահրաշ

Ածանցավոր – մայրություն

Բարդ ածանցավոր – արգասաբերություն

5. Տեքստում գտիր դիցուհի, պտղաբերություն, բոլոր, շքեղություն, փայլփլալ, մեծ  բառերի հոմանիշները։

Դիցուհի – աստվածուհի

Պտղաբերություն – արգասաբերություն

Բոլոր – ամբողջ

Շքեղություն – պերճանք

Փայլփլալ – շողարձակել

Մեծ – խոշոր

6.Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Փոքրասիական – ածական, հարաբերական

Մայրության – գոյական, սեռական հոլով, եզակի

Արտեմիսին – գոյական, հատուկ, եզակի, տրական հոլով

Աստվածուհու – գոյական, սեռական հոլով, եզակի

Կառուցել – բայ, անորոշ, ուղղական, պարզ, ներգործական

Որի – հարաբերական դերանուն, սեռական հոլով

Չի եղել – բայ, սահմանական եղանակ, վաղակատար ներկա, ժխտական, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Հարյուր քսան – քանակական թվական

Տարի – գոյական, հայցական, եզակի

Ապշեցնում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ածանցավոր, չեզոք

Շրջապատված – բայ, ենթակայական, ածանցավոր, կրավորական

Որոնք – հարաբերական դերանուն

Տաճարով – գոյական, գործիական հոլով, եզակի

Այնտեղ – ցուցական դերանուն

Տեսնելու – բայ, անորոշ, սեռական հոլով, ածանցավոր, ներգործական

 

16.12.2019

1. Ընդգծիր գրածիդ մեջ բայերը, որոշիր՝ որ եղանակի ու որ ժամանակի բայեր ես օգտագործել։

Ցանկանում եմ – սահմանական եղանակ, անկատար ներկա, առաջին դեմք, եզակի, ածանցավոր, չեզոք

Պատմել – անորոշ, ուղղական

Դարձել է – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի, չեզոք, ածանցավոր

Կոչվում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի, ածանցավոր, կրավորական

Պատմվում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի, կրավորական, ածանցավոր

Լինելով – անորոշ, գործիական

Մահացել է – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Նայելով – անորոշ, գործիական

Նկատում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Ստիպված – հարակատար դերբայ

Գնալ – անորոշ, ուղղական

Հաջողվում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի, ածանացավոր, կրավորական

Ապացուցել – անորոշ, ուղղական

Չեմ ցանկանում – սահմանական եղանակ, անկատար ներկա, ժխտական, առաջին դեմք, եզակի, պարզ, չեզոք

Պատմել – անորոշ, ուղղական

Կհասկանաք – ըղձական ապառնի, երկրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ

Հասկացա – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, առաջին եղանակ, եզակի, ներգործական, պարզ

Նայել – անորոշ, ուղղական

Հավատալ – անորոշ, ուղղական

Ապրում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Կարդալով – անորոշ, գործիական

Մոտենալ – անորոշ, ուղղական

Դիտել – անորոշ, ուղղական

Նշելու – անորոշ, սեռական

Վայելեք – ըղձական ապառնի, երկրորդ դեմք, հոգնակի, չեզոք, պարզ

Սիրեք – ըղձական ապառնի, երկրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ

Կատարվում են – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, հոգնակի, կրավորական, ածանցավոր

Оставьте комментарий